Jump to content

Ջեսիկա Դուբրոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեսիկա Դուբրոֆ
անգլ.՝ Jessica Dubroff
Դիմանկար
Ծնվել էմայիսի 5, 1988(1988-05-05)
ԾննդավայրՖալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Մահացել էապրիլի 11, 1996(1996-04-11) (7 տարեկան)
Մահվան վայրՇայեն, ԱՄՆ
ԳերեզմանPescadero
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունօդաչու
 Jessica Whitney Dubroff Վիքիպահեստում

Ջեսիկա Ուիթնի Դուբրոֆ (անգլ.՝ Jessica Whitney Dubroff, մայիսի 5, 1988(1988-05-05), Ֆալմաուֆ, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 11, 1996(1996-04-11), Շայեն, ԱՄՆ), ամերիկուհի կուրսանտ-օդաչու, 7 տարեկանում փորձել է դառնալ ամենաերիտասարդ օդաչուն՝ թռչելով ԱՄՆ-ի շուրջ։ Դարձել է ավիավթարի զոհ։ Նրա հետ զոհվել են նաև հայրն ու հրահանգիչը։ Թռիչքի պահին Ջեսիկան չի ունեցել օդաչուի վկայական, այն տրվում է միայն 16 տարեկանից։ Ըստ փորձագետների՝ վթարի պատճառ են հանդիսացել վատ եղանակն ու ինքնաթիռի ծանրաբեռնվածությունը։

Ջեսիկա Դուբրոֆը ծնվել է 1988 թվականի մայիսի 5-ին Մասաչուսեթս նահանգի Ֆալմութ քաղաքում։ Հայրը Լլոյդ Դուբրոֆն էր, իսկ մայրը՝ Լիզա Բլեր Հեեվեյը։ Լլոյդն ու Լիզան եղել են քաղաքացիական ամուսնության մեջ, և նրանց հարաբերությունները եղել են անկայուն։ 1990 թվականին զույգը բաժանվել է, իսկ մեկ տարի անց հայրն ամուսնացացել է Մելինդե Էնն Հերստի հետ։ 1992 թվականին Լլոյդն ու Հերստն աղջիկ են ունեցել։ Նույն թվականի դեկտեմբերին Լլոյդ Դուբրոֆն ու Լիզա Բլեր Հեեվեյը նորից են սկսել հանդիպել, ինչի արդյունքում ծնվել է նրանց երկրորդ աղջիկը։

4 տարեկանում Ջեսիկան ծնողների հետ տեղափոխվել Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջան[1]։

Թռիչքի նախապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Ջեսիկան եղել է օդանավակայանում, երբ 6 տարեկան էր։ Դրանից հետո աղջկա մեջ ցանկություն է առաջացել ինքնուրույն վարել ինքնաթիռ։ Հայրը, որն այդ ժամանակ ապրում էր աղջկա հետ, աղջկան առաջարկել է թռչել ԱՄՆ-ի վրայով, վերջինս էլ պատրաստակամորեն համաձայնվել է։ Թռիչքին նախապատրաստելու համար Ջեսիկան ինքնաթիռը վարելու դասեր է անցել ինքնաթիռի հրահանգիչ Ջո Ռեյդայի մոտ։

Թռիչքը կրել է «Ծովից դեպի փայլուն ծով» (անգլ.՝ Sea to Shining Sea) կարգախոսը, որը մեջբերված էր ամերիկյան «Ամերիկան գեղեցիկ է» (անգլ.՝ America the Beautiful») հայրենասիրական երգից։ Լլոյդը պատվիրել էր թռիչքի լոգոտիպով գլխարկներ և մարզական շապիկներ, որպեսզի հետագայում դրանք վաճառի։ Ջեսիկան մոտ 35 ժամ թռիչքի դասեր է անցկացրել։ Այնուամենայնիվ, Ջեսիկան չուներ օդաչուի վկայական, քանի որ այն տրվում է տասնվեց տարեկանից[2]։

Թռիչքի պատրաստում

Թռիչքից առաջ` երեկոյան, Ջեսիկան, նրա հայրը և հրահանգիչը մեկնել են Շայեն քաղաք, որտեղ նրանք մի քանի լրատվամիջոցների հարցազրույց են տվել, այնուհետև տեղի ռադիոկայանի տնօրենի հետ մեկնել հյուրանոց։ Ռադիոկայանի տնօրենն առաջարկել է թռիչքը հետաձգել վատ եղանակի պատճառով։ Լլոյդը հրաժարվել է և նշել, որ պատրաստվում են «հաղթել» փոթորկին։

Լլոյդը որոշել էր շրջանցել փոթորկին և թռիչքից անմիջապես հետո շարժվեց դեպի արևելք։ Չնայած թռիչքից անմիջապես հետո թռիչքի տեսանելությունը նորմայից նվազել է, սակայն Ռոյդը հրահանգել է շարունակել թռիչքը։

Թռիչքը տեղի է ունեցել «Cessna 177» օդանավով[3]։ Ջեսիկան նստել էր առջևի ձախ նստարանին, հրահանգիչ Ռեյդը՝ աջ, իսկ Լլոյդը՝ հետևի։ Անձամբ Ռեյդն այդ թռիչքը չի համարել բացառիկ, նա իր կնոջը պատմել էր, որ պատրաստվում է թռչել 7-ամյա աղջկա կողքը նստած, ինչի համար նրա ծնողները վճարել են։

Ապրիլի 11-ի առավոտյան` 8:24-ին, ինքնաթիռը նորմայից 43 կգ ծանրաբեռնված օդ է բարձրացել։ Ականատեսների հաղորդմամբ վերելքը եղել է սովորականից դանդաղ։ Դրանից հետո ինքնաթիռը շրջվել է աջ, մի քանի հարյուր ֆուտ թռչելուց հետո ընկել բնակելի փողոցում։ Ինքնաթիռում գտնվող 3 անձինք մահացել են վնասվածքներից։

Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը իր հաշվետվության մեջ 1997 թվականի մարտի 11-ին է հրապարակել օդանավի աղետի մասին։ Պաշտոնապես հաղորդվել է, որ օդանավի աղետի համար հիմք են հանդիսացել վատ եղանակն ու ինքնաթիռի գերծանրաբեռնվածությունը։

Երեխա-օդաչուների անվտանգության օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատահարից հետո երկրում հասարակական ռեզոնանս է առաջացել․ ընդունել օրենք՝ արգելել անչափասներին ինքնաթիռ վարել։ ԱՄՆ Կոնգրեսում 1996 թվականի սեպտեմբերին ընդունվել է օրենքը, որի համաձայն անչափահասն իրավունք չունի ինքնաթիռ վարելու, եթե չունի օդաչուի վկայական, իսկ վկայականը տրվում է միայն 16 տարեկանից։ Օրենքը ստորագրել է նախագահ Բիլ Քլինթոնը[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McCabe M. Parents Had Total Faith In Children(անգլ.) // San Francisco Chronicle : газета. —San Francisco, 1996.
  2. «Катастрофа самолета в США». www.kommersant.ru (ռուսերեն). 1996 թ․ ապրիլի 13. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  3. Raine G. Other pilots remember Joe Reid, flight instructor for Jessica Dubroff(անգլ.) // San Francisco Chronicle : газета. —San Francisco, 1996.
  4. «H.R. 3267, THE CHILD PILOT SAFETY ACT». U.S. Congress. 01.05.1996. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեսիկա Դուբրոֆ» հոդվածին։