Ջեոսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ջեոսել (Georgian: ჯეოსელი), Վրաստանի ամենամեծ բջջային հեռահաղորդակցության մատակարարն է։ Այն հիմնադրվել է 1996 թվականին և 1997 թվականի մարտին սկսել է լիովին գործել 900 ՄՀց հաճախականությամբ։ Ջեոսելը հիմնադրվել է թուրքական և վրացական ներդրումների շնորհիվ։

Այժմ Ջեոսելը հասանելի է Վրաստանի բնակելի տարածքի 97%-ում և մատակարարում է ռոումինգ ծառայություն աշխարհի 134 երկրներում։ Ընկերությունը ունի ավելի քան 4000 աշխատողներ և Վրաստանի խոշոր հարկատուներից մեկն է։

2007 թվականից ՏելիաՍոներա ընկերությունը հանդիսանում է Ջեոսելի սեփականատեր։