Ջեյքոբ Լի Քրիստիան Բլոուս
Ջեյքոբ Լի Քրիստիան Բլոուս | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 4, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Սաութփորթ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | երգերի հեղինակ |
Ջեյքոբ Լի (իրական անուն՝ Ջեյքոբ Լի Քրիստիան Բլուս, նոյեմբերի 4, 1994, Սաութփորթ, Գոլդ Քոստ), ավստրալիացի փոփ երգիչ, երգահան։ 2014 թվականի մայիսին մասնակցել է «Ավստրալիայի ձայնը» մրցույթի երրորդ եթերաշրջանին, որտեղ նրան դասավանդել է Will.i.am-ը։ Նախկինում՝ 2012 թվականին, նա ռադիոկայանի անդամ է եղել «Oracle East» խմբում։ 2016 թվականի հունվարին Լին աջակցել է «Justice Crew» խմբին՝ Նոր Հարավային Ուելսում նրանց տեղական շրջագայության ժամանակ։ Լին «Philosophical Records & Lowly Lyricist»-ի հիմնադիրն է։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1994 թվականի նոյեմբերի 4ին ծնված Ջեյքոբ Լի Քրիստիան Բլոուեսի մանկությունն անցել է Քուինսլանդում՝ Գոլդ Քոստում[1]։ Նա իր երաժշտական գործունեությունը սկսել է քաղաքի արվարձաններից մեկում երգելով[2]։
2011 թվականին Լին մասնակցել է ավստրալիական «X ֆակտորին», որտեղ ժյուրիի անդամ է եղել Գայ Սեբաստիանը։ Որոշ ժամանակ Լին հանդես է եկել «Oracle East» խմբի կազմում, որը ստեղծվել էր 2012 թվականին՝ Sea FM ռադիոկայանի կողմից[3]։ 2014 թվականի մայիսից հունիս ամիսներին Լին մասնակցել է «Ավստրալիայի ձայնը» մրցույթի երրորդ եթերաշրջանին, որտեղ նրան դասավանդել է Will.i.am-ը[2]։ Նա մրցույթից հեռացվել է Սեբաստիանի «Բաթլ Սքարս» երգի կատարումից հետո[4]։
2015-2020 թվականներին Ջեյքոբը թողարկել է ավելի քան 50 երգ՝ «Sine Qua Non», «Clarity», «Philosophy», «Philosophical Sessions», «Conscience» և «Conscious Sessions» ալբոմներում։ Այժմ Ջեյքոբն ունի իր սեփական լեյբլը՝ Philosophical Records և Lowly Lyricist բրենդը։
«Ավստրալիայի ձայնի» կատարումները և արդյունքները (2014) | |||
---|---|---|---|
Մաս | Երգ | Իրական կատարող | Արդյունք |
Լսումներ | "Battle Scars" | Գայ Սեբաստիան | մրցումային փուլ |
Մրցումային փուլ | "You Make It Real" | Ջեյմս Մորիսոն | շոուդաուն |
Շոուդաուն | "Story of My Life" | One Direction | սինգ-օֆֆ |
Սինգ-օֆֆ | "Battle Scars" | Գայ Սեբաստիան | չի ընտրվել |
Philosophy to Conscience[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականին Լին թողարկել է Philosophy ալբոմի առաջին երկու երգերը։ Այս ալբոմի համար նա ստեղծել է սեփական լեյբլը՝ Philosophical Records, և իր հետագա երգերը թողարկել է այս երգի ներքո։ 2018 թվականին նա թողարկել է «Black Sheep» երգը, որում արտահայտել է երաժշտական արդյունաբերության ներկայիս վիճակի մասին իր մտքերը։ Մեկ ամիս անց թողարկվել է «Cursed» երգը, որը շիզոֆրենիկ հիվանդների հեռանկարների մասին էր։
«With You» և «I Belong to You» երգերը թողարկվել են նույն օրը։ «With You» երգը ծնողական սիրո մասին է, իսկ «I Belong to You»-ն՝ ռոմանտիկ սիրո մասին, որը, Լիի հավաստմամբ, նվիրված է նրա եղբորն ու կնոջը՝ Եվային[5]։
Իր հաջորդ ալբոմը՝ «Conscience»-ը նույնպես ընդգրկում է 10 երգ, որոնցից առաջինը, թողարկված 2019 թվականի ապրիլի 5-ին, նույնպես վերնագրված է «Conscience»։ Տեսահոլովակի պրեմիերան YouTube-ում եղել է ապրիլի 14-ին։ 2019 թվականի մայիսի 24-ին թողարկվել է ալբոմի 2-րդ երգը՝ «Zen»-ը՝ իր տեսահոլովակով։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Philosophy (2017)
- Conscience (2019, ապրիլ)
Ընդլայնված գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Sine Qua Non (2016, փետրվար)
- Clarity (2017)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «'Artistry' at APRA search engine»։ Australasian Performing Right Association (APRA) | Australasian Mechanical Copyright Owners Society (AMCOS)։ Վերցված է 4 October 2019 Note: For additional work user may have to select 'Search again' and then 'Enter a title:' &/or 'Performer:'
- ↑ 2,0 2,1 Simonot Suzanne (16 June 2014)։ «Gold Coast surfer and reality star Jacob Lee says he won’t return to busking after turn on The Voice»։ Gold Coast Bulletin։ Արխիվացված է օրիգինալից 14 April 2020-ին։ Վերցված է 4 October 2019
- ↑ «90.9 Sea FM - Check out our new Boy Band!! These boys are... | Facebook»։ www.facebook.com։ Վերցված է 2016-01-02
- ↑ Kaur Jaskiran (17 June 2014)։ «The Voice Australia Season 3 (2014) Episode 18 Spoilers, Recap: What Happens in Sing Off Round; Performances and Eliminations»։ International Business Times։ Վերցված է 4 October 2019
- ↑ Jacob Lee (2018-06-23), Jacob Lee - I Belong to You (Official Audio), https://www.youtube.com/watch?v=2_4TkiL1LpY, վերցված է 2018-08-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|