Ջեմիլա Աբդուլայ
Ջեմիլա Ումբինի Աբդուլայ Jemila Wumpini Abdulai | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1985 |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Գանացի |
Կրթություն | Wesley Girls' High School?, Մաունթ Հոլիուոք քոլեջ և Ջոնս Հոփքինսի համալսարան |
Մասնագիտություն | բլոգեր, գրող, թվային առևտրոյին մասնագետ |
Ծնողներ | հայրը` Մուհամեդ-Սանի Աբդուլայ |
Կայք | circumspecte.com |
![]() |
Ջեմիլա Ումբինի Աբդուլայ գանացի բլոգեր, գրող և թվային առևտրային մասնագետ[1]։ 2007 թվականին նա հիմնեց Circumspecte.com կայքը` աֆրիկացիների առօրյային նվիրված բլոգ[2]։ Նրա բլոգը 2016 թվականի աֆրիկյան բլոգերների մրցանակների դափնեկիր էր[3][4]։
2015 թվականին Ջեմիլայի պատմվածքը՝ «Ենենգան», ընդգրկվել է Caine Prize Anthology 2015 գրքում ՝ «Լուսակա պանկը և այլ պատմություններ» ցանկում։ Գրքում տեղ են գտել նաև աֆրիկացի հեղինակների 16 այլ պատմվածքներ[5]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջամիլան Մադինայի Գիտության և Տեխնոլոգիաների համալսարանի փոխնախագահ Մուհամեդ-Սանի Աբդուլայի, Մադինայի Աքրայի դուստրն է ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեմիլան միջնակարգ կրթություն է ունեցել Գանայի Քեյփ-Քոսթ քաղաքում գտնվող Ուեզլիի աղջիկների ավագ դպրոցում և ավարտել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մաունթ Հոլյոք քոլեջը, որտեղ կրկնակի մասնագիտացել է տնտեսագիտության և ֆրանսերեն լեզվի մեջ[6]։
Հետագայում նա ստացել է միջազգային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսի կոչում ԱՄՆ-ում, Վաշինգթոնում, Ջոն Հոփքինսի համալսարանի SAIS-ում[7]։
Փաստաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա փաստաբան է և պաշտպանում է Գանայի կանանց իրավունքները, ինչպես նաև բարձրաձայնում է սոցանցերում, տեխնոլոգիայի, կանանց հզորացման և ազգային զարգացման հարցերի վերաբերյալ։ Ջեմիլան նաև Գանայում անցկացվող #SisterhoodMatters ամենամյա միջոցառման կազմակերպիչն է, որը նշում է աֆրիկացի կանանց տոները և ստեղծում զրույցներ կանանց առողջության ու բարեկեցության մասին[8]։
2016 թվականին Ջեմիլա Աբդուլայը, Գանայի բլոգերների մի խմբի` BloggingGhana-ի սոցիալական մեդիայի ղեկավարը, նպաստեց սոցիալական լրատվամիջոցների միջոցով Գանայի 2016 թվականի ընդհանուր ընտրությունների անկուսակցական նորությունների հավաքագրմանը և տարածմանը։ Սա իրականացվում էր «Գանան որոշում է» նախաձեռնության ներքո. Ջեմիլա Աբդուլայը հայտարարեց, որ իրենց նպատակն է անկողմնակալ տեսակետ ներկայացնել ընտրությունների վերաբերյալ[9]։
Ջեմիլա Աբդուլայը TEDxAccraWomen կոնֆերանսի բանախոսներից մեկն էր, որը տեղի ունեցավ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Գանայի Աքրա քաղաքում[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2013 citizen journalism/news blogger in Ghana talks plus and minus of social media future in Africa»։ TheAfricanDream.net։ Վերցված է 4 December 2019
- ↑ Akorley Roxanne։ «Young Women To Be Paid And Empowered Through Technology»։ Modern Ghana (en-gb)։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Jemila Wumpini Abdullai: When Passion Becomes Profession.»։ #TechHer (en-US)։ 8 February 2017։ Վերցված է 2018-03-31
- ↑ «Dal tg a suon di rap alle emoji: così cambia l’informazione in Africa»։ Redattore Sociale (it-IT)։ Վերցված է 2018-03-31
- ↑ "Lusaka Punk and Other Stories" The Caine Prize Anthology Book 2015. Retrieved 30 March 2018.
- ↑ "Jemila Abdulai '09 | Mount Holyoke College" Archived 2021-04-21 at the Wayback Machine. Mount Holyoke College. Retrieved 13 February 2018.
- ↑ "Mesh Ghana Interview 2014" Archived 2020-12-04 at the Wayback Machine. Mesh Ghana – Jemila Abdulai. Retrieved 17 February 2018
- ↑ "Sisterhood Matters - Ghana " Theme: Sisterhood Matters: Celebrate Phenomenal Women. Retrieved 6 April 2019.
- ↑ "Ghana Elections 2016" CNN. Mistrust elections? There's an app for that. Retrieved 30 March 2018.
- ↑ "TEDxAccraWomen 2016 Conference" Theme: It's About Time. Retrieved 13 February 2018.