Ջելալյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջելալյան
Մահացել է1915
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Ս. Ջելալյան (- 1915, Կոստանդնուպոլիս), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն բժշկական կրթություն է ստացել և բժիշկ է աշխատել։

1915 թվականի ապրիլ-մայիս ամիսներին օսմանյան կառավարությունը Խարբերդում և Մեզիրեում իրականացրել է բազմաթիվ հայ մտավորականների ձերբակալություններ։ Թուրք ոստիկանները նրանց շղթայակապ տարել են փողոցներով ու շուկաներով, և գազազած թուրք ամբոխը նրանց վրա քարեր է նետել, հարվածել, ծեծել։ Նրանց բոլորին բանտարկել են Մեզիրեի բանտում և կտտանքների ենթարկելով փորձել տեղեկություններ կորզել զենքեր, ռումբեր և քաղաքական գաղտնիքներ թաքցնելու մասին։ Կեսգիշերին, արաբկիրցի ոստիկան Ալի օնբաշին բանտապահ Հասան Էֆենդիի հետ եկել է բանտ և հրամայել, որ մեկ առ մեկ դուրս գան և Եդեսիա տեղափոխվելու պատրաստվեն։

Բժիշկ Նշան Նահիկյանը համարձակորեն առաջ գալով ասել է. «Եթե դուք մեզ իրոք Եդսիա պիտի ուղարկեք, ավելի լավ է, որ ցերեկով ուղարկեք, որպեսզի ժողովուրդը իմանա, որ մենք Եդեսիա ենք գնում, իսկ եթե ձեր հետին դիտավորությունը մեզ սպանելն է, կրկին ցերեկով սպանեք և կախեք, որպեսզի համայն Խարբերդի ժողովուրդն ականատես լինի մեր մահին»։ Չնայած ոստիկանը ժխտել է նրանց սպանելու մտադրությունը, բանտարկյալները հասկացել են, որ պատրաստվում են իրենց սպանել, ուստի հրաժարվել են կատարել գիշերով բանտից շղթայակապ դուրս գալու հրամանը։ Լուրը հաղորդել են գնդապետ Ֆերիդ բեյին, որը հրամայել է բոլորին սրախողխող անել։

1915 թվականի հունիսի 25-ին/հուլիսին, օգոստոսի 4-ին (ըստ տարբեր աղբյուրների), Խարբերդ քաղաքի Մեզիրեի բանտի 37 հայ բանտարկյալները վճռել են բանտը հրկիզել և ինքնահրկիզվել։ Իրար վրա են հավաքել բանտի վերմակները, իրենց հագուստները և դրանց վրա լցնելով ճրագների նավթը՝ հրկիզել են բանտը։ Բոլորը զոհվել են, այդ թվում՝ Ս. Ջելալյանը։ 37 բանտարկյալների կիսամոխրացած դիակները աղբատար կառքով տարել և լցրել են Չոր աղբյուրի մոտ գտնվող մի փոսում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճիզմէճեան Մանուկ, Խարբերդ եւ իր զաւակները, Ֆրեզնօ, 1955։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։