Ջանեթ Մբուգուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանեթ Մբուգուա
սվահիլի՝ Janet Mbugua
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1984(1984-01-10) (40 տարեկան)
ԾննդավայրՄոմբասա, Քենիա
Քաղաքացիություն Քենիա
Մասնագիտությունդերասանուհի և լրագրող
 Janet Mbugua Վիքիպահեստում

Ջանեթ Մբուգուա (հունվարի 10, 1984(1984-01-10), Մոմբասա, Քենիա), քենիացի մեդիա ոլորտի աշխատող, հաղորդավարուհի և դերասանուհի։ Իր կարիերայի առաջին տարում որպես լուրերի հաղորդավարուհի աշխատել է Քենիայի հեռուստատեսային ցանցում։ Նախքան մեդիա ոլորտից թոշակի անցնել նա մի քանի տարի աշխատել է «Citizen TV» հեռուստատեսությունում[1]։ Նա Հուսեյն Մուհամեդի հետ եղել է «Քաղաքացի» լրատվականի հաղորդավարը, մասնակցել է Քենիայի Կարմիր Խաչի մարդասիրական ընկերության գործունեությանը։ Ջանեթը հետաքրքրված է կինոյով և արվեստով։ Որպես գլխավոր դերասանուհի նա խաղացել է «Ռաշ» հեռուստասերիալում[2][3]։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթը ծնվել է 1984 թվականի հունվարի 11-ին, Քենիայի Մոմբասա քաղաքում։ Նա ունի երկվորյակ եղբայր՝ Թիմոթի Մբուգուան[4]։ Ջանեթը հաճախել է Բրուքհաուս ավագ դպրոցը, այնուհետև՝ Միացյալ Նահանգների միջազգային համալսարան[5][6]։

Որոշ ժամանակ աշխատելուց հետո նա ընդունվել Է Մալայզիայի Լիմքոքվինգ ստեղծագործական տեխնոլոգիաների համալսարան՝ զանգվածային հաղորդակցության ոլորտում աստիճան ստանալու համար։

Նա ստացել է համաշխարհային Բիզնեսի կառավարման մագիստրոս աստիճան Նայրոբիի Շվեյցարիայի կառավարման ակադեմիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին, 19 տարեկանում, Ջանեթ Մբուգուան սկսել է իր կարիերան «98.4 Capital FM» ռադիոկայանում[7]։ 2009 թվականին որպես նորությունների հաղորդավար, լրագրող և պրոդյուսեր աշխատանքի է ընդունվել «e.tv» հեռուստաընկերությունում։ Մինչև վերջերս նա լրագրող է աշխատել «Citizen TV»-ում։ 2014 թվականին նա նկարահանվել է «Ռաշ» սիթքոմում[8], մարմնավորել է «Ռաշ» ամսագրի սեփականատեր և գլխավոր խմբագիր Պենդո Ադամայի դերը[9]։

2017 թվականի հուլիսին Ջանեթ Մբուգուա սկսել է խորհրդակցել «The Hive» ամերիկյան կազմակերպության հետ, որը ձգտել է մեծացնել գենդերային հավասարության մասին տեղեկատվության տարածումը Քենիայում և աֆրիկյան այլ երկրներում[10]։

2019 թվականին նա ղեկավարել և վարել է երիտասարդների վրա ազդող սոցիալ-տնտեսական և քաղաքական խնդիրներին նվիրված «Այստեղ և հիմա» հեռուստաշոուն[11][12]։

Մարդասիրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինուա Դադա կազմակերպության միջոցով նա նպաստել է երիտասարդ կանանց իրավունքներին[13]։ Կազմակերպությանն աջակցել է Քենիայի առաջին տիկին Մարգարեթ Քենյատան[14]։ 2021 թվականի հոկտեմբերի 8-ին նա բացել է Ինուա Դադա կենտրոնը Նայրոբիի Կորոգոչո[15]։ Կենտրոնն ապահովում է տեղեկատվության հասանելիություն և իրազեկում վերարտադրողական առողջության և իրավունքների մասին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջանեթ Մբուգուան ամուսնացած է Էդվարդ Նդիչուի հետ[16]։ Զույգն ունի երկու որդի՝ Իթան Հուրու Նդիչուն և Մալի Նդիչուն։ 2019 թվականին Ջանեթը թողարկել է իր առաջին գիրքը՝ «Իմ առաջին անգամը»[17][18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Janet Mbugua: Quitting my plum TV job was the best decision of my life». Nairobi News (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հունիսի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Janet Mbugua». Hashtag Square. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  3. Muchene, Shirley Genga And Esther. «Kenya's rich showbiz ladies». Standard Entertainment (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. «Introducing Janet Mbugua's Twin Brother». Okoa News. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  5. whownskenya (2021 թ․ մայիսի 24). «Janet Mbugua Biography, Age, Education, Family, Career And Projects». whownskenya (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  6. «WHY JANET MBUGUA RETIRED FROM THE MEDIA INDUSTRY». Women (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.(չաշխատող հղում)
  7. «I'm Janet Mbugua». Standard Media. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  8. «JANET MBUGUA UNLEASHED». Spielswork Media. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  9. «CITIZEN TV NEWS ANCHOR JANET MBUGUA TO DEBUT IN STAR STUDDED SERIES RUSH». Actors.co.ke. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  10. «Women celebrate Kenya's first woman marine pilot on Day of the Seafarer». The Star (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  11. «Janet Mbugua returns on screen, brings brother along to talk about depression – VIDEO». Nairobi News (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  12. Anyango, Diana. «Janet Mbugua makes TV comeback with brand new show». Standard Digital News. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  13. Maina, Ndegwa (2014 թ․ օգոստոսի 16). «Joey Muthengi Joins Janet Mbugua for Inua Dada». Nairobi Wire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  14. «Inua Dada Campaign». Za Kenya. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  15. «JANET MBUGUA LAUNCHES INUA DADA CENTRE IN KOROGOCHO – Buzz Central» (բրիտանական անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
  16. «KENYA: Wedding Pictures of Citizen's TV Janet Mbugua and husband Eddie Ndichu **Glamorous**». Africa Gossip News. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
  17. «Janet Mbugua adds 'Author' to her Title as she Launches 'My First Time' Book» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
  18. «#WCW: Janet Mbugua, breaking barriers for women - Evewoman». www.standardmedia.co.ke. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.