Ջամբռլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջամբռլա (ֆր.՝ chambellan - սենեկապետ), սեղանապետության, գործակալությանը ենթակա արքունի պաշտոն Կիլիկյան Հայաստանում։ Ջամբռլան եղել է արքունի հանդերձապետը և պալատական հանդեսների կազմակերպիչը։ Համապատասխանել է Արշակունյաց ժամանակաշրջանի սենեկապետին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։