Ջամալ Ահմադ Մուհամմադ Ալի ալ-Բադավի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջամալ Ահմադ Մուհամմադ Ալի ալ-Բադավի
արաբ․՝ جمال محمد البدوي‎‎
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1960(1960-07-22)
ԾննդավայրMukayras District, Al Bayda' Governorate
Մահացել էհունվարի 1, 2019(2019-01-01) (58 տարեկան)
Մահվան վայրMarib Governorate, Եմեն
Քաղաքացիություն Եմեն
Կրոնիսլամ
Մասնագիտությունռազմիկ
ԱնդամությունIslamic Jihad of Yemen?
 Jamal Ahmad Mohammad Al Badawi Վիքիպահեստում

Ջամալ Ահմադ Մուհամմադ Ալի ալ-Բադավի, (արաբ․՝ جمال محمد البدوي‎‎, հուլիսի 22, 1960(1960-07-22), Mukayras District, Al Bayda' Governorate - հունվարի 1, 2019(2019-01-01), Marib Governorate, Եմեն), եմենցի ահաբեկիչ, Ադեն քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 12-ին «Քոուլ» ամերիկյան կործանիչ ականակրի վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներից մեկն էր, որի արդյունքում մահացել են 17 ամերիկացի նավաստի։

Երկու անգամ փախել է Եմենի բանտերից, որոնցից մեկի ժամանակ՝ երբ արդեն պատրաստ էր իմ մահվան դատավճիռը։ Մինչ նրան վերացնելը նրա անունը ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից դասվում էր աշխարհի ամենաորոնվող ահաբեկիչների տասնյակում։ Նրա ձերբակալման վարձատրությունը կազմում էր մինչև 5 միլիոն դոլար[1]։

Փախուստ բանտից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Բադավին իր առաջին փախուստն իրականացրել է 2003 թվականի ապրիլին, նա այդ ժամանակ փախել է 9 ուրիշ ձերբակալվածների հետ։ Սակայն 2004 թվականի մարտ ամսին նորից բռնվել է։ 2006 թվականի փետրվարի 3-ին 23 դատապարտյալների հետ նորից է փախուստի դիմել[2]։ Այդ օրվանից Ալ-Բադավին գտնվել է միջազգային հետախուզման մեջ։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունվարի 1-ին ոչնչացվել է Եմենում՝ ավիահարվածի հետևանքով։ Մահացել է ավտոմեքենայի մեջ, որտեղ նա մենակ է եղել։ Ավիահարվածի ժամանակ կողմնակի վնաս չի հասցվել[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Десять самых разыскиваемых террористов мира (по версии ФБР)
  2. «Hunt on for Yemeni jailbreakers». BBC. 2006 թ․ փետրվարի 4. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 26-ին.
  3. «Trump: US military killed terrorist behind USS Cole bombing».
  4. «В Йемене ликвидировали одного из самых разыскиваемых США террористов». gordonua.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.