Պրոլետար (թերթ, Նյու Յորք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պրոլետար
Proletar
Տեսակթերթ
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1924

«Պրոլետար», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Ամերիկայի բանվորական (կոմունիստական) կուսակցության հայկական հատվածի պաշտոնաթերթ։ Լրագիրը հրատարակել է «Պրոլետար» հրատարակչությունը[1]։ 1924 թվականին լրագրի տպաքանակը կազմել է 1100 օրինակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1924-1926 թվականներին Նյու Յորքում։ Խմբագիրներն են եղել Ս. Սնարյանը, Խաչիկ Քյոսեյանը, Պատրիկ Սելյանը, Ս. Տեր-Բադդասարյանը, Ա. Զարդարյանը, Մարտիկ Մարտենցը։ «Բանւոր» և «Գործաւոր» պարբերականների շարունակությունն է։

Պարբերականը լուսաբանել է կուսակցության գործունեությունը, գործադուլային շարժումը ԱՄՆ-ում, հրատարակել կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի կոչերն ու այլ փաստաթղթեր։ Տպագրել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ կուսակցական, պետական գործիչների հոդվածներն ու ճառերը կոմունիստական շինարարյան հարցերի վերաբերյալ։

Շաբաթաթերթը կարևորել է ներգաղթի կազմակերպումը, արտասահմանի առաջադիմական հայկական կազմակերպությունների գործունեությունը, տեղեկություններ հաղորդել Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային ձեռքբերումների մասին։

Ունեցել է «Սատիրիկոն» գրական-երգիծական էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Solon DeLeon and Nathan Fine (eds.), American Labor Press Directory. New York: Rand School of Social Science, 1925; pg. 21.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։