Պրոլեգոմեններ
Պրոլեգոմեններ (հին հունարեն՝ προλεγόμενα - նախաբան, ներածություն), որևէ բանի հետազոտության վերաբերյալ նախնական դիտողություններ։
Հայտնի է, օրինակ, Իմանուիլ Կանտի «Պրոլեգոմեններ․․․» երկը։ «Պրոլետար», քաղաքական, հասարակական և գրական շաբաթաթերթ։ Ամերիկայի բանվորական կուսակցության հայկական հատվածի, 1925 թվականից՝ ամերիկայի բանվորական (կոմունիստական) կուսակցության հայկ․ հատվածի օրգան։
Լույս է տեսել 1924-1926 թվականներին, Նյու Յորքում։
Խմբագիրներ՝ Ա․ Սնարյան, Խ․ Քյոսայան, Պ․ Սելյան, Ս․ Տեր-Բաղդասարյան, Ա․ Զարդարյան, Մ․ Մարաենց։ Շարունակությունն Հ. Բանվոր և «Գործավոր» պարբերականների։
Լուսաբանել է Ամերիկայի կոմունիստական կուսակցության գործունեությունը, գործադուլային շարժումը ԱՄՆ-ում, հրատարակել կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի «կոչերն» ու այլ փաստաթղթեր։ Ամերիկահայ բանվորներին փորձել է համախմբել ԱՄՆ-ի բանվորական (կոմունիստական) կուսակցության շուրջ։ Տպագրել է Խորհրդային Միության և Խորհրդային Հայաստանի կուսակցական, պետական գործիչների հոդվածներն ու ճառերը։ Կարևոր տեղ է հատկացրել ներգաղթի կազմակերպմանը, արտասահմանի առաջադիմական համարվող հայկական կազմակերպությունների գործունեությանը, լայն տեղեկություններ հաջորրդել ԽՍՀՄ-ի և Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի նորությունների մասին։ Ունեցել է «Դասակարգային պայքար», «Կուսակցական կյանք», «Քաղաքական անցուդարձ», «Կազմակերպական հարցեր» բաժինները, «Սատիրիկոն» գրական-երգիծական էջ։ «Պրոլեգոմեններ»-ին հաջորդել է «Նոր աշխարհ» շաբաթաթերթը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Пролегомены Արխիվացված 2016-03-05 Wayback Machine // Новейший философский словарь / Сост. А. А. Грицанов, 1998.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 435)։ |