Jump to content

Պտուղն ավելի կարևոր է, քան ծաղիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտուղն ավելի կարևոր է, քան ծաղիկը
'
Ժանրդպրոցական անիմե և մանգա[1][2] և ռոմանտիկ կատակերգական անիմե և մանգա[1][2]
Երկիր Ճապոնիա[3]
Թվական1992
Պրեմիերա1992
Լեզուճապոներեն
Ֆիլմի թողարկում «{{{հայերեն անվանում}}}»

Պտուղն ավելի կարևոր է, քան ծաղիկը (ճապ.՝ 花より男子, Hana Yori Dango Հանա Յորի Դանգոն- «Բովանդակությունը ձևից կարևոր է», կամ «Սկզբում այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար, և հետո միայն՝ ինչ-որ բան հոգու համար») անիմե-կոմիքսը (սյոձե-մանգա) ստեղծվել է ճապոնացի հեղինակ Յոկո Կամիոյի կողմից։ Այն առանձին գլուխներով լույս տեսավ ճապոնական Margaret ամսագրում 1992-2003 թվականներին, ինչպես նաև տպագրվել է 37 հատորով։ Այս կոմիքսի համար Յոկո Կամիոն 1996 թվականին ստացել է Սյոգակուկանի հրատարակչության մրցանակը Անիմե անվանակարգում[4]։

Ավելի ուշ «Պտուղն ավելի կարևոր է, քան ծաղիկը» թողարկվեց ժողովածուի տեսքով, ամսագրի գունավոր նկարազարդումներով։ Սա Ճապոնիայի պատմության մեջ ամենավաճառված կոմիքսն է, որի ընդհանուր տպաքանակը 2005 թվականի դրությամբ կազմում էր 54 միլիոն օրինակ[5]։ Ինչպես նշում է Ջեյսոն Թոմփսոնը «Կոմիքս․ ամբողջական ուղեցույց»-ում, այն տարբերվում է հերոսուհու ուժեղ բնավորությամբ։ «Պտուղն ավելի կարևոր է, քան ծաղիկը» կոմիքսի մոտիվներով նկարահանվել է յոթ հեռուստասերիալ, 2 ֆիլմ, անիմե-սերիալ և լիամետրաժ անիմացիոն ֆիլմ[6]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուկուշի Մակինոն 17-ամյա սովորական աղջիկ էր աղքատ ընտանիքից, որը պատահաբար հայտնվել էր հեղինակավոր Էյտոկու հարուստների ակադեմիայում։ Չցանկանալով ընկնել անախորժությունների մեջ՝ միակ բանը, ինչի մասին նա երազում է, մնացած երկու տարիներն այդ դպրոցում հանգիստ անցկացնելն էր։

Բայց իր ընկերուհի Սակուրակոյին պաշտպանելուց հետո, նա կարմիր նշան է ստանում դպրոցի ամենաազդեցիկ տղաներից՝ «F4» («Ծաղիկ 4») և դառնում է արհամարհված բոլոր աշակերտների կողմից։ Բայց Ցուկուշին չի տրվում ծաղրուծանակի ու կռվարարության ու իր համառությամբ նվաճում է հայտնի F4 քառյակի առաջնորդ Ցուկասա Դոմյոջիին։ Բայց նրան չի հետաքրքրում Ցուկասայով, քանի որ արդեն սիրահարված էր Ռուի Հանազավային։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 2003 թվականի սեպտեմբերը կոմիքսը հրապարակվում ճապոնական Margaret ամսագրում հրապարակվում էր շաբաթական 2 անգամ։ 1992 թվականից մինչև 2003 թվականի սեպտեմբերը այն հրատարակվեց 37 հատորով ներառյալ (թողարկում #37) Վերջաբանը, որը թողարկվեց 2008 թվականին։ Բոլոր 37 հատորների անգլերեն թարգմանությունները լույս են տեսել 2003-2009 թվականներին։ Այն հրատարակվել է նաև Ֆրանսիայում և Իսպանիայում[5][7]։

Անիմեն արժանացել է Սյոգակուկանի 41-րդ մրցանակին Կոմիքս անվանակարգում։ 2015 թվականի դրությամբ վաճառվել է ավելի քան 61 միլիոն օրինակ, որը բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված անիմեն էր և բոլոր ժամանակների ամենավաճառված անիմե-կոմիքսը։ 2015 թվականի փետրվարի 15-ին Կամիոն սկսեց թողարկել «Boys Over Flowers Season 2»-ի (Տղաները ծաղիկներից գեղեցիկ են 2-րդ սեզոնը) շարունակությունը հրատարակվեց Shonen Jump+ առցանց ամսագրում[8]։ 2006 թվականի հուլիսին Margaret ամասագրում հարատարակվեց պատմություն անիմեի հիման վրա։ Մեկ այլ պատմություն, բաղկացած 2 մասից, հրատարակվեց 2007 թվականի հունվարին։ Երկու պատմությունների հեղինակն էլ Յոկո Կամիոն էր։

Անիմե-սերիալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին անիմե-սերիալը նկարահանվեց Toei Animation-ի կողմից և հեռարձակվել Asahi Broadcasting Corporation հեռուստաալիքով։ Իսկ 1997 թվականին թողարկվեց կիսամետրաժ ֆիլմ։ Ավելի ուշ անիմեն թողարկվեց նաև DVD տարբերակով Viz Media-ի կողմից 2003 թվականին։ Այնուհետև այն վերաթողարկվեց Discotek Media-ի կողմից 2016 թվականին[9][10][11]։

F4 (Ծաղկային քառյակ) կամ JVKV-ն թայվանական բոյ-բենդ է, որը բաղկացած է 2001 թվականի Shooting Star Garden թայվանական տարբերակի դերասաններ Ջերի Յանգից, Վանես Վուից, Քեն Չուից և Վիկ Չոուից։ Այն ստեղծվել է 2001 թվականին սերիալի ավարտից հետո։ Նրանք թողարկեցին երեք ալբոմ՝ Meteor Rain (2001 թիվ), Fantasy 4ever (2002 թիվ) և Waiting for You (2007 թիվ)։ Ըստ Forbes-ի՝ 2003 թվականի հուլիսի դրությամբ F4-ը վաճառել է իր առաջին երկու ալբոմների 3,5 միլիոն օրինակ ամբողջ Ասիայում[12]։ 2007 թվականին հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրների պատճառով խումբը փոխեց իր անունը JVKV՝ օգտագործելով իր անդամների սկզբնատառերը տարիքային նվազման տարբերակով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MangaUpdates — 2004.
  2. 2,0 2,1 Anime-Planet
  3. AniList — 2013.
  4. «小学館漫画賞: 歴代受賞者» (ճապոներեն). Shogakukan. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «テクノロジー :日本経済新聞» (ճապոներեն).(չաշխատող հղում)
  6. «花より男子@Asahi Broadcasting Corporation» (ճապոներեն). Toei Animation. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին.
  7. «No me lo digas con flores» (իսպաներեն). Planeta DeAgostini. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. «Viz's Shonen Jump to Add New Boys Over Flowers Season 2 Manga». Anime News Network. 2015 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  9. «ACen License Round Up». Anime News Network. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. «Discotek Adds Hana Yori Dango, 07-Ghost, Beelzebub, Kyousougiga, Getter Robo: Armageddon, Z/X Ignition, Karate Master». Anime News Network. 2015 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. «Hana Yori Dango: Complete TV Series & Movie Collection». discotek. 2016 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 27-ին.
  12. Alexandra Kirkman (2003 թ․ հուլիսի 7). «Big--But Not Here». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 18-ին.