Տերևաթափ ծառ է` 6-8 մ բարձրությամբ, գնդաձև սաղարթով։ Կեղևը մուգ մոխրագույն է, որի վրա ցրված են բազմաթիվ մանր ելունդանման ելուստներ։ Երիտասարդ ընձյուղները նոսր մազմզուկապատ են, երկրորդ տարում ստանում են կարմրագորշավուն գունավորում։ Տերևները եռամասն են, երկարավուն, էլիպսաձև կամ ձվաձև 100 տերևիկներով, ամբողջաեզր կամ մանր ատամնաեզր, վերևի կողմից` մուգ-կանաչ և փայլուն, ներքևի կողմից` բաց գույնի և մերկ։ Ծաղիկները էլիպսաձև են կամ հակառակ- ձվաձև, կանաչասպիտակ պսակաթերթիկներով, մինչև 1 սմ տրամագծով, ձվաձև կամ երկարավուն բաժակաթերթիկներով։ Թևապտուղը հակառակ ձվաձև է կամ համարյա կլորավուն, 1,5-3 սմ տրամագծով, երկսերմանի։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Տարածված է ձյուսիսային Ամերիկայում, Օնտարիոյից և Նյու Տորքից մինչև Ֆլորիդա և հյուսիս-արևմուտքում` մինչև Մինեսոտի։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանի բուսաբանական այգում, Կիրովականում, Իջևանում։ Պիտանի է հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար։ Հատկապես արժեքավոր են պարտիզային ձևերը (ոսկեգույն տերևներով և մոխրավուն, սկզբում` մազմզուկապատ, հետագայում` մերկ տերևներով)։
Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Օնտարիոյից և Նյու Տորքից մինչև Ֆլորիդա և հյուսիս-արևմուտքում` մինչև Մինեսոտի։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանի բուսաբանական այգում, Վանաձորում, Իջևանում։ Պիտանի է հանրապետության բոլոր կլիմայական գոտիների համար։ Հատկապես արժեքավոր են պարտիզային ձևերը (ոսկեգույն տերևներով և մոխրավուն, սկզբում` մազմզուկապատ, հետագայում` մերկ տերևներով)[1]։