Պվետո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Պվետո
ֆր.՝ Pweto
ԵրկիրԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
ԲԾՄ951 մ
Բնակչություն26 070[1] մարդ (2012)
Պվետո (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Պվետո (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)

Պվետո, (ֆր.՝ Pweto), քաղաք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հարավ-արևելքում, Կատանգա նահանգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պվետոն 2000 թվականի դեկտեմբերին Կոնգոյի երկրորդ պատերազմի ժամանակ վճռական պայքարի ժամանակ եղել է պայքարի հիմնական կենտրոն, որը ստիպել է վիճող կողմերին մեծ ջանքեր ներդրել խաղաղության հասնելու համար։ Պատերազմի ընթացքում քաղաքի ենթակառուցվածքը և հարակից շրջանները գրեթե ամբողջությամբ ավերվեցին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պվեդո քաղաքը գտնվում է Մվերու լճի հյուսիսային ծայրամասում, Զամբիայի սահմանին, ծովի մակարդակից 951 մ բարձրության վրա[2]։ Լուվուա գետը սկիզբ է առնում Մվերու լճից՝ Պվետոյից դեպի արևմուտք և հոսում է դեպի հյուսիս, ընդհուպ մինչև Անկորո քաղաքի մոտ գտնվող Լուալաբա գետը։ Պվետոյից դեպի արևմուտք ձգվում է Միտումբա լեռնաշղթան, որը բաժանում է Մվերու գետը Կոնգո գետի ավազանից։ Լուվուան միակ գետն է, որը բաժանում է այդ լեռնաշղթան։ Քաղաքից դեպի արևելք և հյուսիս ընկած հատվածում ձգվում է բերրի հարթավայր։

Քաղաքի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 23 °C: Տարեկան տեղումների քանակը կազմում է 1080 մմ։ Ամենաանձրևոտ ամիսը դեկտեմբերն է, ամենաշոգ ամիսը հոկտեմբերն է, օրվա ջերմաստիճանը հասնում է մինչև 30 °C, ամենազով ամիսը հուլիսն է, այդ ամսվա միջին ջերմաստիճանը կազմում է 20 °C:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 26 070 մարդ։

Տնտեսություն և տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության հիմքը ձկնորսությունն է։ Կարևոր դեր ունի գյուղատնտեսությունը[3]։

Պվետոյում կա օդանավակայան, որը գտնվում է քաղաքի արևմուտքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «"Katanga: largest cities and towns and statistics of their population"». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 10-ին.
  2. «Pweto, Congo (Dem. Republic of The)-(Zaire) Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
  3. R. H. Hughes, J. S. Hughes (1992). A directory of African wetlands. IUCN. էջեր 538–541. ISBN 2-88032-949-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]