Պսևդոպանաքս հաստատերև
Պսևդոպանաքս հաստատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Pseudopanax crassifolius
|
Պսևդոպանաքս հաստատերև (լատիներեն՝ Pseudopanax crassifolius), արալիազգիների ընտանիքի, պսևդոպանաքների ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառ է 6—15 մ բարձրությամբ։ Տերևների ձևը, կապված բույսի զարգացման փուլերի հետ, խիստ փոփոխական է։ Սերմնաբույսերի տերևները ձվաձև նշտարաձև են, խոշորաբլթակ, 2,5—5 սմ երկարությամբ։ Հաջորդ հասակային փուլում ամբողջական են, նեղ թրանման, փշատամնաեզր, 45—90 սմ երկարությամբ և 2,5—5 սմ լայնությամբ։ Այդ ժամանակ բունը ուղիղ է, չճյուղավորվող։ Հաջորդ հասակային փուլը բնորոշ է բնի ճյուղավորությամբ և բարդ թաթանման, 3—5 անդամանի տերևների առաջացմամբ։ Հասուն բույսի տերևները դարձյալ ամբողջական են, նշտարաձև, 7,5—20 սմ երկարությամբ և 2,5—3,5 սմ լայնությամբ։ Ծաղիկները մանր են, կանաչավուն, հավաքված 7,5—10 սմ տրամագծով ծայրային բարդ հովանոցներում։ Պտուղը գնդաձև է, սև, մոտ 0,8 սմ տրամագծով։ Էկոլոգիական խումբը՝ I: Մշակության հավանական[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Նոր Զելանդիայում։ Փորձարկվել է մեր հանրապետության մերձարևադարձային շրջաններում (Բագրատաշեն) ծովի մակերևույթից 400 մ բարձրություններում։ Այժմ ոչնչացել է։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աչքի է ընկնում դեկորատիվ բարձր հատկություններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 164։
|