Պսամիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պսամիտներ (հին հունարեն՝ ψάμμος - ավազ), ավազային ապարներ՝ բաղկացած 50% և ավելի միներալների հատիկներից ու 0,051 մմ չափսերի ապարների բեկորներից։ Պսամիտների փխրուն տարբերակները կոչվում են ավազներ, ցեմենտածածկները՝ ավազաքարերը։ Տարբերվում են միամիներալ (ամենից հաճախ քվարցային), օլիգոմիկտային (քվարցդաշտա սպաթային են) և բազմամիներալ (արկոզներ և գրավակներ) պսամիտներ։ Առաջանում են առավելապես ապարների ֆիզհողմնահարման և բեկորների հետագա տեղափոխման ու նստեցման հետևանքով։ Որոշ պսամիտներ կամ իրենք են հանդիսանում օգտակար հանածոներ (ոչ մետաղային շինանյութեր), կամ ներփակում են նավթի, գազի կուտակներ, հազվադեպ՝ ալմաստներ, ոսկի, պլատին և ցրոնային հանքավայրերի այլ մետաղներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 402