Պորտալ:Վայոց ձոր/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ջերմուկի ջրվեժ, ջրվեժ, բնության ջրաերկրաբանական հուշարձան Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում՝ Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով թափվում Արփա գետ։

Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Այն գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Կառավարության որոշման համաձայն[1][2]: (մանրամասն...)