Պորտալ:Պրուսիա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրուսիայի թագավորություն (գերմ.՝ Königreich Preußen), Գերմանական միապետություն 1701-1918 թվականներից մինչ Գերմանիայի պարտությունը Առաջին համաշխարհային պատերազմում, այն գրավում էր Գերմանական կայսրության տարածքի երկու երրորդը։ Ֆրիդրիխ Վիլհելմ I-ը Բրանդենբուրգ-Պրուսիայի «Մեծ կուրֆյուրստը», մահացավ 1688 թվականին։ Նրա ժառանգությունը անցնում է որդուն, Ֆրիդրիխ III-ին (1688—1701), որը դարձավ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ I (1701—1713)։ Ի բացառության Պրուսիա դքսությանը, Բրանդենբուրգի բոլոր հողերը Սրբազան Հռոմեական Կայսրության կազմում էին, որը ձևականորեն պատկանում էր Գաբսբուրգներին։ Քանի որ կայսրության մեջ կար միայն մեկ գերմանացիների թագավոր, Ֆրիդրիխը համաձայն Լեոպոլդ I կայսրի հրամանի թագադրվում է, որպես Պրուսիայի թագավոր (1701 թվականի հունվարի 18-ին)։ Պրուսական թագավորները մինչ 1772 թվականը կրում էին թագավոր Պրուսիայում տիտղոսը։ Ստեղծված պետությունը ստացավ իր ճանաչումը 1713 թվականին Ուտրեխտյան պայմանագրով։