Պորտալ:Պոկեմոն/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պոկեմոն (ճապ.՝ ポケットモンスタ` պոկետտո մոնսուտա, անգլ.՝ Pocket Monster` «գրպանային հրեշ»), ճապոնական հայտնի մեդիաֆրանշիզա, ստեղծված Սոտոսի Տաձիրիի կողմից 1996 թվականին։ Պոկեմոնների ապրանքային նշանը պատկանում է Nintendo-ին՝ հայտնի համակարգչային անիմացիոն խաղերի արտադրող ընկերությանը։ Պոկեմոնները առաջին անգամ հայտնի են դարձել «Pokémon Red և Blue» անիմացիոն խաղի արտադրության միջոցով։ Դրանից հետո նա դարձավ աշխարհի երկրորդ ամենատարածված համակարգչային խաղերի արտադրողը, մեկ հորիզոնականով զիջելով միայն «Նինթենդո» ընկերության կողմից ստեղծված համակարգչային խաղերի, ֆիլմերի և այլ լիզենզվարումների մեդիա ֆրենչայզ «Մարիո» ապրանքանիշին: Պոկեմոնի մոտիվներով ստեղծվել են բազմաթիվ անիմեներ, ինչպես նաև մեծ հեզինակություն վայելով մանգաներ, կոլեկցիոն քարտային խաղեր և նմանատիպ ապրանքանիշներ։ «Պոկեմոն» բառը թարգմանաբար նշանակում է «գրպանի հրեշ»՝ օժտված գերբնական հանկություններով։ Ներկայումս առանձնացված են 721 տարբեր տեսակի պոկեմոններ ավելին․․․