Պորտալ:Նոր ժամանակ/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաքսիմիլիեն Ֆրանսուա Մարի Իսիդոր դը Ռոբեսպիեր (ֆր.՝ Maximilien François Marie Isidore de Robespierre, մայիսի 6, 1758[…], Առաս - հուլիսի 28, 1794[…], Փարիզ), Ֆրանսիական հեղափոխության գործիչ։

Ռոբեսպիեռը պահանջում էր նաև ցրել օրենսդիր ժողովը, վերացնել գույքային ցենզը, մտցնել ընդհանուր ընտրական իրավունք և դրա հիման վրա հրավիրել նոր ներկայացուցչական մարմին՝ Կոնվենտը։ Ռոբեսպիեռը անմիջականորեն չի մասնակցել 1792 թվականի օգոստոսի 10-ի ժողովրդական ապստամբությանը, որը տապալեց միապետությունը, սակայն օգոստոսի 11-ին ընտրվել է Փարիզի կոմունայի (1789-1794) կազմում, որտեղ եռանդուն գործունեություն է ծավալել։

1792 թվականի սեպտեմբերին Ռոբեսպիեռը ընտրվեց Ազգային կոնվենտի դեպուտատ (ձայների քանակով առաջին դեպուտատն էր Փարիզից) և Ժ․ Պ․ Մարատի հետ գլխավորեց պայքարը Ժիրոնդիստների դեմ, պահանջեց մահապատիժ նախկին թագավորի նկատմամբ։