Պորտալ:Մշակույթ/Ընտրված հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմություն[խմբագրել կոդը]

Հառիճի վանքը եղել է ոչ միայն աղոթքի ճգնության վայր, այլ նաև երիտասարդներին կրթող և լուսավորող կենտրոն։ Հառիճի վանքին կից դեռևս 7–րդ դարից գործել է Համանուն վանական դպրոցը։ 13 –րդ դարում, սակայն մոնղոլ–թաթարական արշավանքների հետևանքով վանքն և դպրոցը ավերության են մատնվել։ 1850 թվականին Գյումրիում մի շարք նվիրյալների կողմից ստեղծվում է Հառիճի վանական ընկերությունը։ ընկերության ջանքերով 1856 թվականին վերաբացվում է Հառիճավանքի դպրոցը և շարունակում իր կանոնավոր գործունեությունը մինչև 1917 թվականը։ Իր գործունեության ընթացքում դպրոցը ունեցել է 374 շրջանավարտ: Ի թիվս այլ նշանավոր հայորդիների այստեղ սովորել են Ավետիք Իսահակյանը, Երվանդ Տեր – Մինասյանը, Կարապետ Կարապետյանցը: Կրթոջախի սաներից 63 դարձել են քահանաներ և 3-ը՝ վարդապետներ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո դպրոցի գործունեությունը դադարեցվել է։

Նորօրյա պատմություն[խմբագրել կոդը]

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի որոշմամբ 2012 թվականի փետրվարին վերաբացվեց Հառիճավանքի դպրոցը՝ վերանվանվելով ընծայարան: 2012-2013 -ուսումնական տարվանից Հառիճավանքի ընծայարանը սկսեց գործել իբրև ավագ դպրոց: Առաջին իսկ տարին ունենալով 47 սան:Աստիճանաբար վերականգնվեցին դպրանոցի հին ավանդույթները և այսօր ընծայարանը հաստատուն քայլերով կերտում է իր պատմությունը։ Նորօրյա պատմության ընթացքում ընծայարանը ունեցել է երկու տեսուչ՝ հոգեշնորհ Տեր Հարություն աբեղա Կիրակոսյանը (2012թ) և հոգեշնորհ Տեր Նշան աբեղա Հմայակյանը։ Ընծայարանի հիմնադրման օրվանից այս օրրանի սաները ճիգ ու ջանք չեն խնայում ուսման ու կարգապահության մեջ լավագույնս դրսևորվելու ու այդպես ներկայանալու մեր եկեղեցու բարձրագույն հոգևոր-կրթական մյուս հաստատությունների ՝ Գևորոգյան հոգևոր ճեմարանի ու Վազգենյան հոգևոր դպրանոցի կյանքում։