Պորտալ:Մշակույթ/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլ Գոգենը
Պոլ Գոգենը

էժեն Անրի Պոլ Գոգենը (հունիսի 7, 1848մայիսի 8, 1903) աշխարհահռչակ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ է։ Գոգենը ինչպես ընդունված է ասել մի նոր նկարչության տեսակ է ներդրել արվեստի մեջ։ Այս նկարչի մասին քիչ չէին գրված տարբեր գրքեր ու հոդվածներ, այն մասին, թե ինչպես է նա ստեղծել իր հրաշալի բնապատկերները, կերամիկան և քանդակները։ Կյանքի ընթացքում Գոգենը ճանապարհորդել է շատ երկրներ և ծանոթացել հայտնի նկարիչների հետ։

Պոլ Գոգենը ծնվել է հունիսի 7-ին, 1848 թվին, խմբագիր Կլովիս Գոգենի և Ալին Տրիստանի ընտանիքում։ Այն բանից հետո երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ նա որպես միակ ելք որոշում է տեղափոխվել բնակության Հարավային Ամերիկա ։ Երկար ճանապարհը դեպի Պերու դարձավ վերջինը Կլովիսի համար, որը վախճանվեց հենց ծովում։ Նա թաղված է Մագելանի նեղուցի փոքրիկ նավահանգիստներից մեկում։ Գոգենի ընտանիքը ապրում է Պերույում, Լիմում Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Տղայի մոտ բացվում են նոր տեսողության տպավորությունները, որոնք հետք են թողնում նրա հետագա կյանքի վրա։ (մանրամասն...)