Պորտալ:Մաթեմատիկա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ.թ.ա. 3-րդ դարի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» նկարում
Մ.թ.ա. 3-րդ դարի հույն մաթեմատիկոս Էվկլիդեսը Ռաֆայելի «Աթենքի դպրոցը» նկարում

Մաթեմատիկա (հին հունարեն՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից), գիտություն է կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին, պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելուև դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա։

Մաթեմատիկական օբյեկտներն ստեղծվում են իրական կամ այլ մաթեմատիկական օբյեկտների հատկություններ իդեալականացնելու և հատուկ լեզվով դրանք գրառելու ճանապարհով։ Մաթեմատիկան բնական գիտությունների շարքին չի պատկանում, սակայն լայնորեն կիրառվում է այդ գիտություններում ինչպես ճշգրիտ բովանդակության ներկայացնելու, այնպես էլ նոր արդյունքներ ստանալու համար։ Մաթեմատիկան հիմնարար գիտություն է, որի միջոցով այլ գիտություններում բովանդակությունները ներկայացվում են մեկ միասնական լեզվով։ Դրանով այն ազդում է դրանց միջև կապի վրա և օգնում է տարբեր գիտություններում բնության ընդհանուր օրենքներն գտնելու հարցում։ (Մանրամասն․․․)