Պորտալ:Հայաստան/Ընտրված անձ/Արխիվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

28.02.2010 - 25.09.2010[խմբագրել կոդը]

Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Լուսավորիչ (հունարեն՝ Γρηγόριος Φωστήρ կամ Φωτιστής), (մոտ 257 - 331), եկեղեցա–քաղաքական գործիչ, Հայոց եպեսկոպոսապետ՝ 302–ից։ Ազգությամբ պարթև Անակի մանկանը փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից՝ ստնտու Սոփրիան և ոմն Եվթաղ նրան փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը։ Այստեղ նա մկրտվեց քրիստոնյա, կրթվեց և դաստիարակվեց Փիրմիլիանոս եպիսկոպոսի մոտ։ Չափահաս դառնալով, ամուսնացավ Դավիթ անունով իշխանի դստեր՝ Մարիամի հետ, ունեցավ երկու զավակ։ Շուտով Մարիամը կրտսեր որդի Արիստակեսի հետ մտավ կուսանոց, իսկ ավագ որդի Վրթանեսին տալով խնամատուն, Գրիգոր Լուսավորիչը 287–ին քարոզչական առաքելությամբ վերադարձավ Մեծ Հայք։ Գրիգոր Լուսավորիչը կարողացավ Տրդատ Գ թագավորի արքունիքում դառնալ պալատական պաշտոնյա և քրիստոնեական ուսմունքի համար հող նախապատրաստել Վաղարշապատ մայրաքաղաքում։ (մանրամասն...)