Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2012 Նոյեմբեր
«Կնքահայրը 2» (անգլ.՝ The Godfather, Part 2), Ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի կողմից, 1974 թվականին։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Եռերգությունը շարունակվում է»: Հռչակավոր «Կնքահայրը» եռերգության, երկրորդ շարունակական մասն է։ Ֆիլմի առաջին պրեմիերան տեղի է ունեցել 1974 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է գրող Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի սյուժեն ներկայացնում է իտալական մաֆիան, և նրա դոն՝ Մայքլ Կոռլեոնեյի գործոնեությունը։ «Կնքահայրը 2»-ը ոչ մի բանով չի զիջում իր հայտնությամբ, առաջին ֆիլմին։ Այն ներկայացվել և արժանացել է բազում կինոմրցանակների, որոնց թվում արժանացել է 5, ներկայացվել՝ 5 Օսկար մրցանակի անվանակարգերում։
Սյուժե
[խմբագրել կոդը]Ֆիլմը կազմված է երկու սյուժետային գծերից։ Առաջինը ներկայացնում է Վիտո Կոռլեոնեյի կյանքը, որը ապագայում դառնալու էր ամենահզոր քրեական ընտանիքի՝ Կոռլեոնե ընտանիքի Դոնը։ Երկրորդ գիծը, շարունակելով առաջին ֆիլմը, ցույց է տալիս Վիտո Կոռլեոնեյի որդու՝ Մայքլ Կոռլեոնեյի կյանքը, որը հոր մահից հետո, ղեկավարում է իրենց ընտանիքն ու բիզնեսը։ Երկու գծերն էլ, զուգահեռ ուղղորդվում են մինչև ֆիլմի վերջը շարունակել...: