Պորտալ:Կինո/Ընտրված հոդված/2013 Մարտ
Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլ.՝ Henry Jaynes Fonda; մայիսի 16, 1905 — օգոստոսի 12, 1982), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Պիտեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է։
Կենսագրություն[խմբագրել կոդը]
Հենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում։ Հայրը` Ուիլյամ Բրեյս Ֆոնդան գովազդային ցուցանակների նկարիչ էր, մայրը Էլմի Հերբերտ Ջոնսոն։ Նրա նախնիները գաղթել էին 19-րդ դարի 40-ական թթ. Ջենովայից, Նիդեռլանդներից ու Իտալիայից և հաստատվել ԱՄՆ-ում։ Նրանք Նյու Յորքի մերձակայքում հիմնել են մի փոքր քաղաք, որը այժմ կոչվում է Ֆոնդա, ընտանիքի գլխավորի` Դոու Ֆոնդայի Բնագիր անունով, ով սպանվել էր տեղացի հնդկացիների կողմից։ Իսկ Նեբրասկա եկել է նրա հայրական պապը` 1880-ական թթ.:
Խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, որոնց թվում նաև հեռուստատեսային ֆիլմեր։ Ընդհանուր թվով ստացել է մոտ 16 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 10-ի։