Պորտալ:Կինո/Ընտրված անձ/2012 Օգոստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մ. Դիտրիխը «Երկինք գնացող ճանապարհ չկա» ֆիլմում
Մ. Դիտրիխը «Երկինք գնացող ճանապարհ չկա» ֆիլմում

Մառլեն Դիտրիխ (գերմ.՝ Marlene Dietrich [maɐˈleːnə ˈdiːtʁɪç]), լրիվ անունը` Մարիա Մագդալենա Դիտրիխ, դեկտեմբերի 27, 1901, Շյոնենբերգ, Գերմանական կայսրություն - մայիսի 6, 1992, Փարիզ, Ֆրանսիա), ամերիկյան հայտնի դերասանուհի և երգչուհի. ազգությամբ գերմանացի է։ Ամերիկյան կինոակադեմիան իր՝ Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում նրան ընդգրկել է 9-րդ տեղում։

Մառլեն Դիտրիխը ծնվել է 1901 թվականին Բեռլինի շրջանի Շյոնենբերք քաղաքում՝ ոստիկանության սպա Լուի Էրիխ Օտտո Դիտրիխի և Վիլհելմ Ֆելզինգի ընտանիքում։ Մինչ 1918 թվականը սովորել է Բեռլինի միջնակարգ դպրոցներից մեկում։ Դպրոցական տարիներին հաճախել է ջութակի դասերի։

1922 թվականից սկսած բեռլինյան թատրոններում խաղում է փոքր դերեր, իսկ 1923 թվականին խաղում է իր առաջին ֆիլմում՝ «Փոքրիկ Նապոլեոնը»։ 1928 թվականին ձայնագրում է իր առաջին երգերի ձայնապնակը։ Մեկ տարի անց Ջոզեֆ ֆոն Շտերնբերգը տեսնելով նրան հրավիրում է խաղալու «Երկնագույն հրեշտակը» ֆիլմում, որը դառնում է Դիտրիխի առաջին աստղային ֆիլմը շարունակել...: