Պորտալ:Կինո/Գիտե՞ք դուք արդյոք/2012 Օգոստոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • Օսկարի 45-րդ մրցանակաբաշխությանը «Կնքահայրը» ֆիլմի միանգամից երեք դերակատարներ՝ Ալ Պաչինոն, Ռոբերտ Դյուվալն ու Ջեյմս Կանը, թեկնածության էին առաջադրվել երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։
  • ամերիկացի դերասան Ջեյմս Ստյուարտը կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես ռազմական օդաչու և ստացել գեներալի կոչում, դառնալով ԱՄՆ-ի պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող արվեստի գործիչը։
  • 1962 թվականին ռեժիսոր Դևիդ Լինի նկարահանած Լոուրենս Արաբացի ֆիլմում չհաշված մի փոքրիկ դրվագի, չկա կնոջ ոչ մի դեր։
  • Անցյալի ամերիկացի հայտնի դերասան Բերտ Լանկաստերը նպատակ է ունեցել դառնալ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Սակայն երկրորդ կուրսից կիսատ է թողել ուսումը և տեղավորվել աշխատանքի կրկեսում որպես ակրոբատ, իսկ կրկեսային կարիերան թողել է 1941 թվականին, երբ վնասել է աջ ձեռքը և կինոյում սկսել է նկարահանվել միայն 1946 թվականից սկսած։
  • Բրիտանացի դերասան Քրիստոֆեր Լին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես դերասան, ում անունը ամենաշատն է գրված ֆիլմերի տիտրերում` 290 անգամ։
  • անգլո-ամերիկյան դերասանուհի Օլիվիա դե Հևիլլենդը չի համաձայնվել «Warner Bros.» ընկերության ղեկավարների հետ, ցանկանալով խաղալ ավելի մեծ ու գլխավոր դերեր և դատական գործընթացի մեջ է հայտնվել ընդդեմ կինոընկերության և արդյունքում կարողացել է շահել դատը ի օգուտ իրեն։ Արդյունքում ոչ միայն նրա, այլև Հոլիվուդի մյուս դերասանների կախվածությունը կինոընկերություններից պակասում է, և այդ փաստը դառնում է կինոաշխարհի տվյալ ժամանկի կարևոր իրադարձություննեից մեկը։
  • Օսկարի 1-ին մրցանակաբաշխության ժամանակ հանձնվեց միակ Օսկար լավագույն տիտրերի համար անվանակարգում մրցանակ, ինչը հետագայում հանվեց Օսկարի անվանակարգերից։