Պորտալ:Կինո/Գիտե՞ք դուք արդյոք/2012 Հոկտեմբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը տևել է ընդամենը 15 րոպե։
  • Այս հրաշալի կյանքը ֆիլմի նկարահանումների ժամանակ ձյան էֆեկտ ստանալու համար կիարռվել է նոր տեխնոլոգիա, ինչի համար օգտագործվել է մոտ 300 տոննա գիպս, 300 տոննա գաջ, և 3000 տոննա մանրացված սառույց, նաև հատուկ փրփուր և օճառաջուր։
  • Օսկարի ամենատարեց մրցանակակիր Քրիստոֆեր Պլամմերն ու Օսկար մրցանակը «հասակակիցներ» են։
  • 2012 թվականի դրությամբ ամենամեծ բյուջե ունեցող ֆիլմը Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին ֆիլմն է, որի բյուջեն կազմել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար։
  • Փայլատակում ֆիլմի նկարահանումների ժամանակ ռեժիսոր Սթենլի Կուբրիկը, ով շախմատի մեծ սիրահար էր, մեկ օրով դադարեցրել է նկարահանումները և շախմատ էր խաղացել դերասան Տոնի Բերտոնի հետ, չնայած նրան, որ ֆիլմի նկարահանումները հետ էին ընկնում գրաֆիկից։
  • Աշխարհահռչակ գիտնական Ալբերտ Էյնշտեյնը սիրում էր դիտել Չառլի Չապլինի ֆիլմեր և Դիտելով «Ոսկու տենդ» ֆիլմը նա գրում է Չապլինին «Ձեր՝ «Ոսկու տենդ» ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և դուք անկասկած հռչակավոր մարդ կդառնաք։ Էյնշտեյն»: Ինչի հետ կապված Չապլինը պատասխանում է. «Ես ձեզանով ավելի շատ եմ հիանում: Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք աշխարհում չի հասկանում, իսկ դուք մեկ է հռչակավոր մարդ դարձաք: Չապլին»