Պորտալ:Խորվաթիա/Ընտրված քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դուբրովնիկ, քաղաք Դալմաթիայում, Ադրիատիկ ծովի ափին, Դուբրովաչկա-Ներետվանսկա ժուպանության վարչական կենտրոնը, հայտնի միջազգային առողջարան, խոշոր նավահանգիստ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 43 770 մարդ։ Դուբրովնիկը հարուստ պատմությամբ հնագույն քաղաք է։ Սկսած միջնադարյան ժամանակաշրջանից քաղաքի բարգավաճումը հիմնված էր ծովային առևտրի վրա, ինչը թույլատրում էր Դուբրովնիկի հանրապետությանը դառնալ միակ քաղաք-պետությունը Ադրիատիկի արևելքում, որը կարող էր մրցակցել Վենետիկի հետ։ Հմուտ դիվանագիտության և հաստության շնորհիվ քաղաքը տպավորիչ կերպով զարգանում էր 15-16-րդ դարերում ավելին...