Պորտալ:Դիզայն/Ընտրված անձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալտեր Գրոպիուս (գերմ.-Walter Adolph Georg Gropius (մայիսի 18 1883թ. - հուլիսի 5 1969 թ.), գերմանացի ճարտարապետ է և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ։ 1907 - 1910 թվականներին Միս վան դեր Ռոեի և Լե Կորբյուզեի հետ աշխատել է Պ. Բեռնսի արվեստանոցում։ 1919 - 1928 թվականներին ղեկավարել է Բաուհաուզը, 1929 - 1957 թնականներին եղել է ժամանակակից ճարտարապետական միջազգային կոնգրեսի (CIAM) փոխնախագահը։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Լոնդոն, ապա ԱՄՆ։ Գրոպիուսի ամվան հետ է կապված ճարտարապետության զարգացման առավել հետաքրքիր փուլերից մեկը՝ ֆունկցիոնալիզմի կազմավորումը։ Գրոպիուսը առաջիններից էր , որ իրացրեց ինդուստրիալ արտադրության հնարավորությունները, ստեղծելով ժամանակակից ճարտարապետության և դիզայնի նոր ձևեր։ Զբաղվելով շինարվեստի սոցիալական պրոբլեմներով՝ Գրոպիուսը սակայն դուրս չեկավ ռեֆորմիստական պատրանքների սահմաններից, հուսալով որ բանական ճարտարապետությունը ի վիճակի է հասարակության մեջ արմատավորել սոցիալական հարաբերությունների խելամիտ ձևեր։(մանրամասն...)