Պորտալ:Գրականություն/Ընտրված գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Walden Thoreau.jpg

Ուոլդեն կամ կյանքն անտառում (Walden; or, Life in the Woods) կամ կարճ՝ Ուոլդեն, ամերիկացի տրանսցենդենտալիստ գրող Հենրի Դեյվիդ Թորոյի գիրքն է, որի վրա հեղինակն աշխատել է ինը տարի։ Հրատարակվել է 1854 թ․։ Գրքում Թորոն նկարագրում է հասարակությունից հեռու՝ բնության մեջ միայնակ անցկացրած երկու տարիները (չնայած որ գրքում նկարագրված դեպքերը տեղի են ունենում մեկ տարում)։ Նա այդ ընթացքում ապրում էր անտառում, Ուոլդեն լճի ափին (որտեղից էլ գրքի վերնագիրը)։

«Ուոլդենը» դժվար է միայն մեկ գրական ժանրի վերագրել։ Այն մի կողմից ունի ինքնակենսագրական բնույթ, մյուս կողմից գիրքն ավելի շատ հայտի է Թորոյի փիլիսոփայական և ներհայեցողական դիտարկումներով։ Թորոն նաև քննադատում է (հաճախ անուղղակիորեն) ամերիկյան շատ արժեքներ, մասնավորապես մասնավոր սեփականությունը և աշխատասիրությունը։ Որպես այլընտրանք նա առաջարկում է իր որդեգրած կենսակերպը։(մանրամասն...)