Պորտալ:Ավստրալիա/Ընտրված հոդված/Մարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Melbourne skyline 2008.jpg

Մելբուրն (անգլ.՝ Melbourne /ˈmɛlbə(r)n/, տեղական արտասանության ձևն է նաև ˈmælbən, -bn̩) Ավստրալիայի երկրորդ խոշոր քաղաքը, Վիկտորիա նահանգի մայրաքաղաքը, որը գտնվում է Պորտ Ֆիլիպ ծովածոցի շուրջը։ Քաղաքի բնակչությունը արվարձանների հետ միասին կազմում է 4 246 345 մարդ (2013 թվականի դրությամբ): Մելբուրնը աշխարհի ամենահարավային քաղաք-միլիոնատերն է։

Քաղաքը համարվում է Ավստրալիայի հիմնական առևտրային, արդյունաբերական և մշակութային կենտրոններից մեկը։ Մելբուրնը շատ հաճախ անվանում են նաև երկրի «մարզական և մշակութային մայրաքաղաք», քանի որ այնտեղ են անցկացվում Ավստրալիայի բազմաթիվ մարզական և մշակութային իրադարձությունները: Քաղաքը հայտնի է իր վիկտորիանական և ժամանակակից ճարտարապետությունների համադրությամբ, բազմաթիվ զբոսայգիներով և այգիներով, բազմադեմ և բազմազգ բնակչությամբ։ 1956 թվականին Մելբուրնում են անցկացվել ամառային Օլիմպիական խաղերը, իսկ 2006 թվականին՝ Համագործակցության խաղերը: 2015 թվականին The Economist ամսագիրը հինգերորդ անգամ անընդմեջ Մելբուրն քաղաքը ճանաչել է բնակվելու համար երկրագնդի ամենահարմարավետ քաղաքը: (Ավելին...)