Պոչաևյան Աստվածամոր սրբապատկեր
Պոչաևյան Աստվածամոր սրբապատկեր, ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիներում հարգված Աստվածածնի սրբապատկեր։ Հավատացյալների կողմից հրաշագործ համարվող սրբապատկերի տոնակատարությունը նշվում է մարտի 31-ին, հուլիսի 23-ին և սեպտեմբերի 8-ին՝ ըստ Հուլյան օրացույցի։
Սրբապատկերի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարգված, հրաշագործ, հնագույն Պոչաևյան սրբապատկերը պահվում է Արևմտյան Ուկրաինայի Վերափոխման Պոչաևյան մայրավանքում, Տերնոպոլի մարզի Պոչաև քաղաքում։ Ըստ ավանդության՝ այն վանականներին է նվիրել ազնվականուհի Աննա Գոյսկայան, որը 1559 թվականին այն նվեր է ստացել Պոչաևի մոտով անցնող Կոստանդնուպոլսի ապագա պատրիարք միտրոպոլիտ Նեոֆիտից։
Որոշ ժամանակ անց սրբապատկերը վանքից վերցրել է Աննա Գոյսկայայի ժառանգորդը՝ կալվինիստ Անջեյ Ֆիրլեյը։ Սրբապատկերը նա պահել է մոտ 20 տարի և այն վանքին է վերադարձրել 1644 թվականին։ Ավանդույթը վերադարձը կապում է այն պատմության հետ, որ Անդրեյի կինը դիվոտել է և Իով Պոչաևսկու խորհրդով, սրբապատկերը վերադարձրել է վանքին, որպեսզի կինը բժշկվի։
Մոտավորապես 1721 թվականին վանքը սրբապատկերի հետ միասին անցել է ունիատների տիրապետությանը։ 1773 թվականին մանուկ Քրիստոսի և Մարիամ Աստվածածնի դեմքերը թագադրվել են երկու ոսկյա թագերով, որոնք ուղարկվել են Հռոմի պապ Կլիմենտ XIV-ի կողմից։ 1831 թվականին վանքն ու սրբապատկերը վերադարձվել են ուղղափառներին, և վանքը ստացել է մայրավանքի կարգավիճակ։ 1861 թվականին Ֆեոդոր Վերխովցևը արծաթից և ոսկուց պատրաստել է սրբապատկերի աստղաձև պահարան՝ քարերով, իսկ շուրջառը՝ 1866 թվականին[1]։
Ներկայումս սրբապատկերը գտնվում է Պոչաևյան մայրավանքի Վերափոխման տաճարում, որի առջև ամեն օր օրհներգություն է ընթերցվում[2]։
Հրաշքներ՝ կապված Պոչաևյան սրբապատկերի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1675 թվականի հուլիսի 20-23-ին Վերափոխման Պոչաևյան մայրավանքի ազատագրումը թուրքական պաշարումից։
Սրբապատկերին վերագրվող ամենահայտնի հրաշքը՝
Հուլիսի 23-ի առավոտյան, արևածագին, թաթարները հավաքվեցին վանքը գրոհելու իրենց վերջին խորհրդին և վանահայրը հրամայեց երգել Աստվածամոր օրհներգությունը։ «Բարձրագույն վոյևոդին» ուղղված Աստվածամոր կոնդակի առաջին խոսքերից հետո տաճարի վերևում հանկարծ հայտնվեց Ինքը՝ Ամենամաքուր Աստվածածինը... Վանական Իովը Աստվածածնի մոտ էր, խոնարհվել էր Նրան և աղոթում էր վանքի պաշտպանության համար։ Թաթարները երկնային զորականությանը շփոթեցին ուրվականի հետ և շփոթված սկսեցին նետեր արձակել Ամենասուրբ Աստվածածնի և Վանական Իովի վրա, բայց նետերը վերադարձան և վիրավորեցին նրանց, ովքեր արձակել էին դրանք։ Սարսափը պատեց թշնամուն. Խուճապահար փախուստի ժամանակ, առանց յուրայիններին տարբերելու, նրանք սպանում էին միմյանց։ Վանքի պաշտպանները հարձակվեցին թշնամու վրա հետապնդեցին և շատերին գերեցին[3]։ |
- Հրաշքներ ունիատների կողմից մայրավանքի գրավման ժամանակ՝
Պոչաևյան մայրավանքի ունիատների կողմից գրավման ժամանակաշրջանում (1721-1832), ըստ Ռուսական եկեղեցու հավաստմամբ, սրբապատկերից ականատես են եղել 539 հրաշքների։ Ըստ ավանդության մայրավանքի ուղղափառներին վերադարձը նշանավորվել է կույր աղջկա՝ Աննա Ակիմչուկովայի ապաքինմամբ։ Ի հիշատակ այդ իրադարձության, սահմանվել է շաբաթ օրերին տաճարի օրհներգության ամենշաբաթյա ընթերցանություն հրաշագործ սրբապատկերի առաջ։
Պատկերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկանում է գորովանքի պատկերագրական տիպին։ Մարիամ Աստվածածինը պատկերված է մինչև գոտկատեղ։ Աջ ձեռքին նա բռնել է մանուկ Հիսուսին, իսկ ձախ կողմում մի գլխաշոր է, որը ծածկում է Քրիստոսի ոտքերը և մեջքը։ Հիսուսի ձախ ձեռքը դրված է Մարիամ Աստվածածնի ուսին, իսկ աջով օրհնում է։
Սրբապատկերի վրա կան հունարեն արձանագրություններ, իսկ եզրերում սրբերի՝ Եղիա մարգարեի, Սուրբ Մինա մարգարեի, առաջին նահատակ Ստեփանոսի, արժանապատիվ նահատակ Աբրահամի, մեծ նահատակներ Եկատերինայի, Պարասկևայի և Իրինայի մանրանկարչական պատկերներն են։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Сказание историческое о Почаевской Успенской лавре бывшего наместника Лавры архимандрита Амвросия, с дополнительными главами о позднейших покойных священно-архимандритах Лавры, архиепископах: Агафангеле, Димитрие и Тихоне - архиепископ Агафангел (Соловьев) - читать, скачать». web.archive.org. 2021 թ․ ապրիլի 17. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ Расписание богослужений в Свято-Успенской Почаевской лавре.
- ↑ «Почаевская икона Божией Матери + Православный Церковный календарь». days.pravoslavie.ru. Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тальберг, Николай Дмитриевич Пространный месяцеслов Святых в Земле Российской просиявших. В каких нуждах каким иконам надлежит поклонятся. — Репринтное воспроизведение издания. — СПб.: Вера, 1997. — С. 437-440.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Почаевская икона Божией Матери
- Чудеса от Почаевской иконы Божией Матери, явленные за время пребывания её в Даниловом монастыре
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պոչաևյան Աստվածամոր սրբապատկեր կատեգորիայում։ |