Պողոս Ղուկասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պողոս Ղուկասյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22 (փետրվարի 3), 1858
ԾննդավայրՇուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1937(1937-12-22) (79 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԿոմերցիոն գիտությունների ակադեմիա և Դրեզդենի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունձեռնարկատեր
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ

Պողոս Հովսեփի Ղուկասյան (առավել հայտնի է Պավել Օսիպի Ղուկասով (հունվարի 22 (փետրվարի 3), 1858, Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 22, 1937(1937-12-22), Փարիզ), հայ հանրային գործիչ, նավթարդյունաբերող, ճարտարագետ, ֆինանսիստ։

Հասարակական գործիչ, հրատարակիչ և մեկենաս Արշակ Ղուկասյանի (Աբրամ Ղուկասով) եղբայրն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսանել է Մոսկվայի առևտրական գիտուրյունների համալսարանում (ռուս.՝ Московская практическая коммерческая академия1878 թվականին ավարտել է Դրեզդենի պոլիտեխնիկ ինստիտուտը։ ԱՄՆ-ում ուսանել է Նավթի արդյունաբերություն։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Բաքվում, եղել է Կասպիական նավթարդյունաբերական ընկերության գործարանի տնօրեն։ 1890 թվականին եղել է Բաքվի նավթարդյունահանողների խորհրդի նախագահ, 1899 թվականից «Կասպիական ընկերության» նախագահ։ Եղել է մի շարք նավթարդյուբերական ընկերությունների անդամ, 1890-1906 և 1915-1917 թվականներին Բաքվի նավթարդյունաբերողների համագումարի նախագահ։ 1905 թվականին տեղափոխվել է Պետերբուրգ, 1906-1912 թվականներին եղել է Պետական դումայի անդամ։ 1916 թվականին ընտրվել է Ռուսաստանի առևտրաարդյունաբերական բանկային խորհրդի նախագահ։

Մեկենասություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920-ական թվականներին եղբոր հետ ակտիվ մասնակցել է «Տորգպրոմ» (ռուս.՝ Торгпром) հակահեղափոխական կազմակերպության աշխատանքներին, 1930-ական թվականներին միասին հրատարակել են «Վոզրոժդենիե» թերթը[1]։

Հովանավորել է բազմաթիվ հայերեն գիտական գրքերի հրատարակությունը։ Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո անցել է Ֆինլանդիա, ապա Ֆրանսիա։ Թաղված է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Материалы по истории СССР, т. 6 _ Документы по истории монополистического капитализма в России, М., 1959 (ռուս.)
  2. Արծվի Բախչինյան, Հայազգի գործիչներ, Երևան, 2002