Պողոս Ակոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պողոս Ակոպով
Ծնվել է օգոստոսի 10, 1926(1926-08-10) (92 տարեկան)
Ծննդավայր Սուխլիս, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Ազգություն հայ
Կրթություն Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիա
Մասնագիտություն դիվանագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Երեխաներ Սերգեյ Ակոպով

Պողոս Սեմյոնի Ակոպով (իսկական անունը՝ Պողոս Սիմոնի Հակոբյան, ռուս.՝ Погос Семёнович Акопов, ծնվ.՝ 1926 օգոստոսի 10, Սուխլիս, Վրացական ԽՍՀ), խորհրդային և ռուսաստանյան դիվանագետ, Արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողոս Հակոբյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 10-ին Վրացական ԽՍՀ Սուխլիս գյուղում, որը այժմ գտնվում է Վրաստանի Ախլացխայի մունիցիպալիտետում։ 1951 ավարտել է Մոսկվայի Պետական տնտեսագիտական ինստիտուտը, տարբեր պաշտոններ է զբաղեցրել կենտրոնական պետական կազմակերպություների տնտեսական հաստատություններում։ 1960 թվականին ավարտել է Ռուսաստանի ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիան։ Նույն թվականից զբաղվում է դիվանագիտական ծառայությամբ, ավելի քան 15 տարի աշխատել է Եգիպտոսի խորհրդային դեսպանատանը, որտեղ անցել է երրորդ քարտուղարից մինչև Ժամանակավոր Հավատարմատարի ճանապարհը։ Աշխատել է ԽՍՀՄ ԱԳՆ Կենտրոնական ապարատում Մերձավոր Արևելքի երկրների վարչի տեղակալը, եղել է ԽՍՀՄ դեսպանը Քուվեյթում (1983-1986), Լիբիայում (1986-1991)։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնֆերանսների, արաբական և այլ երկրների հետ բարձրաստիճան բանակցություններին եղել է խորհրդային կառավարական պատվիրակությունների անդամ։ Միջազգային արտաքին քաղաքական ասոցիացիայի կազմակերպիչներից մեկն է, դրա փոխնախագահն է, Ռուսաստանում միակ արաբալեզու «Բիլ Ամալ» («Հույսով») պարբերականի խմբագիրն է, Դիվանագիտական աշխատողների ասոցիացիայի խորհրդանի նախագահի տեղակալն է, «Ռուսաստան-Եգիպտոս» ընկերության փոխնախագահն է։ 1991-1994 թթ. որպես Հայաստանի և Վրաստանի ղեկավարների պաշտոնական ներկայացուցիչ մի շարք արաբական երկրներ է այցելել և հաջողությամբ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցություններ վարել։ Այժմ նաև ՌԴ ՊետԴումայի Ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքի խորհրդաի անդամ է։ Գլխավորում է Ռուսաստանյան դիվանագետների ասոցիացիան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]