Պոլիմորֆիզմֆիզիկայում, միներալոգիայում,քիմիայում, տարբեր կառուցվածքի մի քանի բյուրեղային վիճակում որոշ նյութերի գոյություն ունենալու ունակությունը։ Յուրաքանչյուր այդպիսի վիճակ (թերմոդինամիկ փուլ), որը կոչվում է պոլիմորֆ մոդիֆիկացիա, կայուն է որոշակի արտաքին պայմանների (ջերմության և ճնշման) դեպքում։ Տվյալ նյութի պոլիմորֆ մոդիֆիկացիաների հատկությունների տարբերությունը պայմանավորվում է կառուցվածքի տարբերությամբ։ Պոլիմորֆիզմ հայտնաբերվել է 1798 թվականին, երբ պարզվել է, որ СаСОз-ը կարող է հանդես գալ 2 միներալի՝ կալցիտի և արագոնիտի ձևով։ Պոլիմորֆիզմով օժտված են պարզ նյութերը, ինչպես նաև օրգանական և անօրգանական միացությունները։ Ածխածինն ունի 2 մոդիֆիկացիա՝ խորանարդային (ալմաստ) և հեքսագոնային (գրաֆիտ), որոնք խիստ տարբերվում են ֆիզիկական հատկություններով։ Սպիտակ անագը մետաղ է, մոխրագույնը՝ կիսահաղորդիչ։ Պոլիմորֆիզմ հետևանք է այն բանի, որ միևնույն ատոմները և մոլեկուլները տարածության մեջ կարող են առաջացնել մի քանի կայուն ցանցեր։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 357)։