Պյոտր Վոլոկիտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտր Վոլոկիտին
ռուս.՝ Пётр Григорьевич Волокитин
ապրիլի 25, 1926(1926-04-25) - նոյեմբերի 6, 1956(1956-11-06) (30 տարեկանում)
ԾննդավայրՍտուդյոնիե Խուտորա (գյուղ, Լիպեցկի շրջան), Q23895201?, Լիպեցկի շրջան
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
ՔաղաքացիությունԽՍՀՄ
Զորատեսակհետևազոր
Ծառայության տարիներ1944-1956
Կոչումավագ լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հունգարական հեղափոխություն և Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան, Խորհրդային Միության հերոս, «Մարտական ծառայությունների» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ

Պյոտր Գրիգորևիչ Վոլոկիտին (ռուս.՝ Пётр Григорьевич Волокитин, 25 ապրիլի, 1926, Ստուդյոնիե Խուտորա (ներկայում՝ Լիպեցկի շրջան, Լիպեցկի մարզ) – 6 նոյեմբերի, 1956, Բուդապեշտ, Հունգարիա), Խորհրդային բանակի ավագ լեյտենանտ, 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման մասնակից, Սովետական Միության հերոս (1956)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյոտր Վոլոկիտինը ծնվել է 1926 թվականի ապրիլի 25-ին Ստուդյոնիե Խուտորա գյուղում (ներկայում՝ Լիպեցկի շրջան, Լիպեցկի մարզ), գյուղացու ընտանիքում։ Դպրոցում սովորել է մինչև յոթերորդ դասարանը։ 1944 թվականին զորակոչվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ 1948 թվականին Վոլոկիտինն ավարտել է Մոլոտովի ռազմական հետևազորային ուսումնարանը։ 1956 թվականի աշնանն արդեն գվարդիայի ավագ լեյտենանտ Պյոտր Վոլոկիտինը օդադեսանտային զորքերի 381-րդ գվարդիական պարաշյուտային-դեսանտային գնդի 31-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայի հրաձգային դասակի հրամանատար էր։ Աչքի է ընկել 1956 թվականի Հունգարական հեղափոխության ճնշման ժամանակ․ այդ գործողությունը պաշտոնապես կոչվել է «հակահեղափոխական խռովության ճնշում»[1]։

Վոլոկիտինի գնդում տագնապ է հայտարարվել, և այն Ուկրաինական ԽՍՀ Ժիտոմիրի մարզի Նովոգրադ-Վոլինսկի քաղաքի ուղարկվել է Հունգարիա։ Գունդը վայրէջք է կատարել Տեկել օդանավակայանում։ Վոլոկիտինի դասակը մասնակցել է օդանավակայանի հունգարական պահակախմբի զինաթափմանը։ 1956 թվականի նոյեմբերի 6-ին Բուդապեշտում տեղի ունեցած փողացային մարտերի ժամանակ Վոլոկիտինը մասնակցել է Լենկե (ներկայում՝ Դեժյո Կոստոլանիի), Բելա Բարտոկի ու Ժիգմոնդ Մորիցի հրապարակներում մարտնչող ապստամբների դեմ մարտերին։ Նրա դասակը կատարել է իրեն տրված ռազմական հրամանը՝ հակառակորդին հասցնելով նշանակալի կորուստներ։ Պյոտր Վոլոկիտինը զոհվել է նոյեմբերի 6-ին՝ Ժիգմոնդ Մորիցի հրապարակում ծավալված մարտի ժամանակ։ Թաղված է Բուդապեշտում՝ Կերեպեշի գերեզմանատանը[1]։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության՝ 1956 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով «ռազմական պարտքի կատարման ժամանակ ցուցաբերած արիության ու խիզախության» համար գվարդիայի ավագ լեյտենանտ Պյոտր Վոլոկիտինը հետմահու պարգևատրվել է Սովետական Միության հերոսի բարձրագույն կոչումով։ Նա պարգևատրվել է նաև Լենինի շքանշանով (18 դեկտեմբերի, 1956) և այլ մեդալներով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Պյոտր Վոլոկիտինը «Երկրի հերոսները» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1987. — Т. 1 /Абаев — Любичев/. — 911 с. — 100 000 экз. — ISBN отс., Рег. № в РКП 87-95382.