Պլյուս-մինուս նշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
±

Պլյուս-մինուս նշան (±), մաթեմատիկական նշան, որը դրվում է որոշակի արտահայտության առջև և նշանակում է, որ այս արտահայտության արժեքը կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական։ Հաճախ օգտագործվում է, օրինակ, նշելու համար․

  • ցանկացած պարամետրի փոփոխության միջակայքը,
  • ֆիզիկական մեծության չափման գործիքային ճշգրտություն,
  • վիճակագրորեն չափված պարամետրի արժեքների ակնկալվող տարածումը,
  • մոտավոր մաթեմատիկական հաշվարկներում արդյունքի արժեքների միջակայքը,
  • բժշկության մեջ նշանակում է «դրա հետ» կամ «առանց դրա»[1][2],
  • ճարտարագիտության մեջ նշանը ցույց է տալիս արժեքների շարքի հնարավորությունը, որոնք համարվում են ընդունելի, անվտանգ կամ որոնք համապատասխանում են որևէ ստանդարտի կամ պայմանագրի,
  • Բուսաբանության մեջ այն օգտագործվում է մորֆոլոգիական նկարագրություններում՝ «քիչ թե շատ» նշելու համար,
  • Շախմատում նշանը ցույց է տալիս սպիտակ խաղացողի հստակ առավելությունը. լրացուցիչ մինուս-պլյուս նշանը (∓) ցույց է տալիս սև խաղացողի առավելությունը[3],
  • Էլեկտրոնիկայում այս նշանը կարող է ցույց տալ կրկնակի լարման էլեկտրամատակարարում, օրինակ՝ ±5 վոլտ նշանակում է +5 վոլտ և -5 վոլտ, երբ օգտագործվում է աուդիո և օպերացիոն ուժեղացուցիչների հետ։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինակ 1․ «Ցանցում լարումը պետք է լինի 220 ± 4,5 վոլտ» արտահայտությունը նշանակում է, որ լարումը պետք է լինի 215,5-ից 224,5 վոլտ միջակայքում։

Օրինակ 2․ Այստեղ «պլյուս-մինուս» նշանը պետք է հասկանալ բառացիորեն, երբ նշվում է երկու տարբերակները որպես այլընտրան, օրինակ՝ քառակուսային հավասարման երկու արմատները հաշվարկելու բանաձևը․

Այս բանաձևը կրճատ տարբերակ է հավասարման երկու արմատների հաշվարկման համար․

Օրինակ 3․ Եռանկյունաչափական․

Օրինակ 4. Այստեղ պլյուս-մինուս նշանի մեկնաբանությունն այլ է. պետք է ընտրել միանդամի նշանը՝ կախված շարքում դրա համարից․

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլյուս-մինուս նշանը հայտնվել է Ալբեր Ժիրարի մոտ, որն այն գրել է հետևյալ կերպ՝ (ֆրանսերեն ou բառը թարգմանաբար նշանակում է «կամ»)։ Նշանին ժամանակակից տեսք է տվել Ուիլյամ Օտրեդը 1631 թվականին[4]։

Մինուս-պլյուս նշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլյուս-մինուս նշանն ունի տարբերակ՝ (մինուս-պլյուս) նշանը։ Այն օգտագործվում է մեկ կամ մի քանի պլյուս-մինուս նշանների հետ համատեղ և նշանակում է, որ պլյուս-մինուս նշանի պլյուսը խստորեն համապատասխանում է մինուս-պլյուս նշանի մինուսին և հակառակը։ Օրինակ․

Սա երկու բանաձևերի կրճատ գրությունն է․

Երբեմն նույն կերպ օգտագործվում են այլ նշաններ, օրինակ՝ փոքր-մեծ

նշանակում է երկու անհավասարություն․

և

Այլ գործածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատում ± նշանը նշանակում է, որ համապատասխան քայլից հետո առավելություն ունեն սպիտակները, իսկ ∓ նշանով նշվում է սևերի առավելությունը։

Կոդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Символ Կոդը
Յունիկոդում
Անվանումը
Յունիկոդում
Անվանում HTML
վեց.
HTML
տասն.
HTML
նշ.
U+00B1 Plus-minus sign Պլյուս-մինուս նշան ± ± ±
U+2213 Minus-or-Plus sign Մինուս-պլյուս նշան ∓ ∓
  • ISO 8859-1-ում պլյւոս-մինուս նշանն ունի 0xB1 կոդը։
  • TeX-ում պլյուս-մինուս և մինուս-պլյուս նշաններն կոդավորվում են որպես \pm և \mp համապատասխանաբար։
  • Microsoft Windows համակարդում պլյուս-մինուս նշանի ներմուծման համար կարելի է Alt ստեղնը սեղման թվային ստեղնաշարով գրել 0177։
  • Linux/Unix համակարգերում պլյուս-մինուս նշանը կարելի է գրել compose +- հերթականությամբ կամ Shift, AltGr և 9 ստեղները միաժամանակ սեղմելով։
  • Մակինտոշ համակարգիչներում պլյուս-մինուս նշանը կոդավորվում է Option, Shift = ստեղներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Naess, I. A.; Christiansen, S. C.; Romundstad, P.; Cannegieter, S. C.; Rosendaal, F. R.; Hammerstrøm, J. (2007). «Incidence and mortality of venous thrombosis: a population-based study». Journal of Thrombosis and Haemostasis. 5 (4): 692–699. doi:10.1111/j.1538-7836.2007.02450.x. ISSN 1538-7933. PMID 17367492.
  2. Heit, J. A.; Silverstein, M. D.; Mohr, D. N.; Petterson, T. M.; O'Fallon, W. M.; Melton, L. J. (1999 թ․ մարտի 8). «Predictors of survival after deep vein thrombosis and pulmonary embolism: a population-based, cohort study». Archives of Internal Medicine. 159 (5): 445–453. doi:10.1001/archinte.159.5.445. ISSN 0003-9926. PMID 10074952.
  3. Eade, James (2005), Chess For Dummies (2nd ed.), John Wiley & Sons, էջ 272, ISBN 9780471774334.
  4. Александрова Н. В. История математических терминов, понятий, обозначений: Словарь-справочник. — 3-е изд. — СПб.: ЛКИ, 2008. — С. 127. — 248 с. — ISBN 978-5-382-00839-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլյուս-մինուս նշան» հոդվածին։