Պիրոքսեններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիրոքսեններ
Crystals of black riebeckite in alkaline pegmatite, near Évisa (Corsica, France).jpg
Ենթակատեգորիա inosilicates
Orthopyroxenite (ALH84001).gif
Peridot in basalt.jpg

Պիրոքսեններ, մագնեզիում և երկաթ պարունակող գլխավոր ապար կազմող միներալների խումբ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը մտցրել է 1796 թվականին ֆրանսիացի հանքաբան և բյուրեղագետ Ռ․ ժ․ Այուին (R․ J․ Hauy, 1743-1822), որի կարծիքով այդ միներալները լավայում օտար են։

Պիրոքսենները պատկանում են շղթայաձև սիլիկատների ենթախմբին։ Ընդհանուր կառուցվածքային բանաձևն է R2+2[Si2C6], որտեղ R=Ca2+, Mg2+, Fe2+, Na+ և Li+, ինչպես կանոն Al+3 կամ Fe3+ հետ միատեղ։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքի բյուրեղաքիմիական տիպը ներկայացված է (SiO4)4-, սիլիցիումաթթվածնային տետրաէդրների անսահման շղթաներով, որոնք կապակցվում են միմյանց թթվածնի երկու ընդհանուր ատոմների միջոցով։ Շղթայի տարրական օղակը ներկայացված է [Si2O6]4- անիոնային խըմբով։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային և մոնոկլինային է։

Ռոմբային պիրոքսեններում գերակշռում են Mg2+ և Fe2+ կատիոնները, որոնք իզոմորֆ կերպով փոխարինում են միմյանց (էնստատիտհի-պերսթեն-ֆեռոսիլիտի շարք)։ Մոնոկլինային պիրոքսենները ըստ գերակշռող կատիոնների բաժանվում են.

  • հողալկալայինների Ca2+, Mg2+ և Fe2+ (դիոպսիդ-հեդենբերգիտ)
  • ալկալայինների Na+-Fe3+, Na+-Al3+, Li+-Al3+ (էգիրին, ժաղեիա, սպոդումհն)։

Գույնը տատանվում է կանաչի տարբեր երանգների, կարծրությունը՝ 5-6,5-ի, խտությունը՝ 3100-3600 կգ/մ3-ի սահմաններում։ Ռոմբային պիրոքսենները գերհիմքային և հիմքային ապարների գլխավոր միներալներից են։ Մոնոկլինային պիրոքսենները տարածվում են ապարների ավելի շատ տարատեսակներում (բազալտներում, անդեզիտներում, գաբրոներում, դիորիտներում, սիենիտներում և այլ ապարներում)։ Մոնոկլինային պիրոքսենները (ավգիտները) Լուսնի թաղալաների հիմնական միներալներն են։ Սպոդումենը հումք է Li-ի կորզման համար, իսկ նրա թափանցիկ տարատեսակները դասվում են թանկարժեք քարերի շարքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Morimoto, Nobuo. 1989. Nomenclature of Pyroxenes. Canadian Mineralogist, 27, 143—156
  • Nomenclature of pyroxenes N. Morimoto, J. Fabries, A. K. Ferguson, I. V. Ginzburg, M. Ross, F. A. Seifert, J. Zussman, K. Aoki, and G. Gottardi American Mineralogist; October 1988; v. 73; no. 9-10; p. 1123—1133

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 310 CC-BY-SA-icon-80x15.png