Պիրարգիրիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիրարգիրիտ (հին հունարեն՝ πῦρ - կրակ և ἄργυρος - արծաթ), միներալ, քիմիական կազմությունը՝ (Ag3SbS3), պարունակում է 59,76% Ag, 22,48% Sb, 17,76% S։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղային համակարգը տրիգոնային է։ Հանդիպում է տձև հատիկների և նրանց ագրեգատների, ինչպես նաև պրիզմատիկ բյուրեղների ձևով։ Գույնը մուգ կարմիր է՝ ալմաստի փայլով։ Կարծրությունը՝ 2,5, խտությունը՝ 5770-5860 կգ/մ³։

Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում՝ չափավոր կամ ցածր ջերմաստիճանների պայմաններում։ Արծաթի հանքանյութ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 306