Jump to content

Պիվովարովայի եկամտաբեր տուն (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիվովարովայի եկամտաբեր տուն
Տեսակտեսարժան վայր և շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով և Շահումյան փողոց
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պիվովարովայի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Пивоваровой), մշակութային ժառանգության օբյեկտ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Գտնվում է Շահումյան փողոց, տուն 45/28 հասցեում[1]։ Շենքը մշակութային ժառանգության օբյեկտ է Աշխատանքի և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության մարզային տեսչության 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 191 հրամանի համաձայն։ Թե ում անունով է տունն այսպես կոչվում, հայտնի չէ[2]։

Պիվովարովայի եկամտաբեր տունը կառուցվել է XIX դարի վերջում - XX դարի սկզբում բժիշկ Պյոտր Պավլովիչ Չուբուխչիևի կողմից։ Շենքը նրա սեփականությունն էր մինչև 1915 թվականը։ Շենքում, բացի մաշկային և վեներական հիվանդությունների նրա բժշկական աշխատասենյակից, գտնվում էին նաև ատամնաբույժներ Ռևիչի և Ռոզովսկայա-Սուսլիկովայի ատամնաբուժական աշխատասենյակները, ինչպես նաև գործել է երդվյալ հավատարմատար Աբրամով-Տրապեզոնցևի օգնականի գրասենյակը։ Տունը պահպանվել է մինչև XXI դարը[2]։

2013 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ պետության կողմից պահպանվող շենքը մասնակիորեն վերակառուցվել է առանց պաշտոնական թույլտվություն ստանալու։ Տան առաջին հարկը վարձակալությամբ տրվել է սրճարանի[1]։

2013 թվականի ապրիլին տեղեկություն հայտնվեց, որ շենքի հիմքի մոտ կատարվում են կոյուղուն միանալու նորոգման աշխատանքներ` չպահպանելով օրենսդրական բոլոր նորմերը։ Կատարվող աշխատանքների հետևանքով, ըստ բնակիչների, բնակարաններում առաջացել են ճաքեր։ Մշակույթի մարզային նախարարության աշխատակիցն արձանագրել էր պետության կողմից պահպանվող օբյեկտի ամբողջականության խախտում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «О результатах проверки объекта культурного наследия — «Жилой дом Л. М. Пивоваровой, кон. XIX—XX вв.»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  2. 2,0 2,1 «Ремонт в кафе разрушает старинный дом?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.
  3. «В Ростове бизнесмена сдали полиции за подкоп». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 20-ին.