Պիկոդոն (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պիկոդոն
Picodon
Cheese-picodon.png
Տեսակֆրանսիական պանիր, պանիր այծի կաթից, natural-rind soft cheese?, արտադրական պանիր, ագարակի պանիր և պանրագործարանի պանիր
Առաջացման երկիրՖրանսիա Ֆրանսիա
ՏարածաշրջանԱրդեշ և Դրոմ
Կաթայծի կաթ
Պաստերիզացումչկա
Կազմվածքփափուկ
Հասունացման ժամանակաշրջան2-4 շաբաթ
ՍերտիֆիկացումԾագման Իսկության Վերահսկողություն
Picodon Վիքիպահեստում

Պիկոդոն (ֆր.՝ Picodon), փափուկ ֆրանսիական պանիր, որը պատրաստվում է ոչխարի կաթից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում պանիրն սկսել են արտադրել Ալպերի նախալեռներում՝ Ռոնա գետի սարահարթում։ 1983 թվականին ստացել է ԾԻՎ արտոնագիրը։ 2005 թվականին արտադրվել է 586 տոննա Պիկոդոն պանիր[1]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկոդոնը պատրաստում են ոչխարի կաթից՝ ավելացնելով քիչ քանակությամբ մակարդ։ Կալյեն նախնական չորացումից հետո տեղադրում են նկուղում, որտեղ պանիրը հասունանում է 2-4 շաբաթվա ընթացքում։ Պիկոդոնի հասունացման խիստ ժամանակաշրջան չկա։ Երիտասարդ (2 շաբաթական) պանրի միջուկն ու կողերը սպիտակ գույնի են, իսկ ավելի հասուն պանրի միջուկը դառնում է ճկուն և ձեռք է բերում դեղին գույն, իսկ կողերը դառնում են երկնագույն։ Պանիրը արտադրում են գարնանից մինչև աշուն։

Պիկոոդոնի տարատեսակներ՝

  • Picodon de l’Ardèche՝ (40-60 գ), ավելի տարածված ձև, նկատվող թթվայնությամբ։
  • Picodon de Crest ՝ (60 գ), պատրաստվում է բարձր որակի կաթից, որը տալիս է պանրին ավելի ուժեղ հոտ։
  • Picodon du Dauphiné՝ որպես կանոն, վաճառում են լավ հասունացված։
  • Picodon de Dieulefit ՝ (40-90 գ), վաճառում են երիտասարդ և հասունացած տեսակները։
  • Picodon de la Drôme ՝ (45 գ), ունի աղի և քաղցր հոտ, քիչ թթվածությամբ:
  • Picodon à l’huile d’olive ՝ պահվում է դրվում ձիթապտղի յուղում և դափնու տերևների հետ:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանրի գլխիկը, որը պատված է երկնագույն բորբոսով, 5-8 սմ շառավղով, 1-3 սմ հաստությամբ և 50-100 գ քաշով ոչ մեծ շրջանակ է։ Յուղայնությունը կազմում է 45 %։ Այդ պանիրը ունի քաղցրա-աղի-թթու համ։ Պիկոդոնն ամենից լավ համապատասխանում է սպիտակ Saint Joseph blanc գինուն կամ խաղացող քաղցր Մուսկատային Rivesaltes (Muscat de Rivesaltes)-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Le Picodon» (ֆրանսերեն)։ maison-du-lait.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-25-ին։ Վերցված է 2011-08-15 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]