Պիկադոր (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պիկադոր (Պիկասո)ից)
Պիկադոր
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1890
հավաքածուանհայտ
Ծանոթագրություններ

«Պիկադոր» (իսպ.՝ El picador), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի առաջին աշխատանքներից մեկը, որն արվել է 1890 թվականին՝ ութ տարեկան հասակում։ Պատկերված է յուղաներկով սիգարի արկղից պատրաստված փայտե կափարիչի վրա։ Ամենայն հավանականությամբ, տղան կրկնօրինակել է ցլամարտի (կորիդա) մասին այդ ժամանակվա հայտնի ամսագրի նկարը[1]։ Կտավը պահվում է Փարիզում գտնվող Կլոդ Պիկասոյի մասնավոր հավաքածուում[2]։ Չափը 24 х 19 սանտիմետր է։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ նկարը, որը պատկերում է պիկադորի՝ ասպարեզ դուրս գալը, պատկերել է Պաբլո Պիկասոն՝ ցլամարտի առաջին այցելությունից ստացած տպավորությամբ, որտեղ նրան տարել էր հայրը։ Այդ ժամանակից ի վեր՝ նկարիչը սկսել է հետաքրքրություն ցուցաբերել ցլամարտի արվեստի նկատմամբ։ Նա կատարել է բազմաթիվ ուրվանկարներ և էսքիզներ, որտեղ պիկադորը դարձել է այս դրամատիկ ներկայացման գլխավոր մասնակիցը։ Ողջ կյանքի ընթացքում նկարչի աշխատանքների մշտական թեման եղել է կորիդան[1]։

Ձիուն հեծնած պիկադորը կրում է դեղին կոստյում։ Նրա կարճ բաճկոնը զարդարված է ասեղնագործությամբ։ Պատկերված է առանց նիզակի։ Հնարավոր է, որ տղան անուշադրության է մատնել այս կարևոր մանրուքը։ Հետին պլանում՝ տրիբունաներում, տեսանելի է երեք կերպար՝ երկու տղամարդ, որոնց միայն երեսն է երևում, և մեկ կին։ Նրա գլուխը կիսադիմի շրջված է։

Նկարում նկատելի է օբյեկտների անհամաչափությունը միմյանց նկատմամբ։ Ձին պիկադորի համար չափազանց փոքր է։ Բացակայում են հեռանկարի համապատասխան կանոնները։ Ֆիգուրները հետին պլանում չափազանց մեծ են՝ չնայած դրանց հեռավորությանը։ Նման անհամամասնությունները բնորոշ են բնության մանկական ընկալմանը։ Սակայն փոքրիկ Պիկասոյին հաջողվել է չեզոք ֆոնի վրա մուգ շագանակագույն երանգավորմամբ կտավ ստեղծել։ Ակնհայտ է, որ տղան վարպետության դասեր է վերցրել իր հորից՝ նկարչության ուսուցիչ և դեկորատոր Խոսե Ռուիս Բլասկոյից։

Պաբլո Պիկասոն ամբողջ կյանքում պահել է իր «Պիկադորը»՝ մի շարք այլ մանկական աշխատանքների հետ միասին[3][4][5]։ Հնարավոր է, որ նրա ստեղծման պահին նա հատուկ տրամադրություն է ունեցել, որի մասին հիշողություններն օգնել են նրան ստեղծագործելիս։

Յուրաքանչյուր երեխա նկարիչ է։ Դժվարությունն այն է, որպեսզի մնան նկարիչ՝ դուրս գալով մանկական տարիքից[6]։
- Պաբլո Պիկասո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Inglada, Rafael (2003), Picasso antes del azul (1881—1900), Fundación Pablo Ruíz Picasso-Museo Casa Natal/ Ayuntamiento de Málaga, Málaga, pp. 280—282.
  2. «Picador. 1889». Picasso. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  3. Patrick O'Brian Picasso: A Biography. — W. W. Norton & Company, 1994. — P. 26.
  4. Жидель, Анри Пикассо. — М.: Молодая гвардия, 2007. — С. 45. — 416 с. — (Жизнь замечательных людей). — ISBN 978-5-235-03022-0
  5. Мудрова, Ирина Пабло Пикассо // Художественные течения конца XIX — середины ХХ века. 24 самых известных художника. — М.: Центрполиграф, 2013. — 252 с. — ISBN 978-5-227-04263-7
  6. «Пабло Пикассо». Викицитатник. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.