Jump to content

Պերճ Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճ Մինասյան
Մինասյան (Ավետիսյան) Պերճ
Ծնվել է1887(1887)
ԾննդավայրԿոստանդնուպոլ­իս
Մահացել է1917(1917)
Մահվան վայրԵրզն­կա­
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ
ԾնողներՄի­նաս բեյ Ավե­տի­սյա­ն

Պերճ Մինասյան (Ավետիսյան), (1887,Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1917), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Մինաս բեյ Ավետիսյանը եղել է Կ. Պոլսի Անասնաբուժական վարժարանի երկարամյա դասախոսը և անվանի մտավորական։ Նախնական կրթությունն ստացել է Կ. Պոլսի ազգային վարժարաններում։ 1912 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և բժշկի վկայական ստացել։ 1914 թվականի Առա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ, ուղարկվել Բա­ղեշ (Բիթլիս) և 5-րդ զորաբաժնի բուժարանի զինվորական բժիշկ նշանակվել։ 1915 թվականի հուլիսին Երզնկայի հայ բնակչության տեղահանության օրերին ձերբակալվել է և աքսորվել Երզնկա` բնակ­չու­թյա­նը բժշկա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու հա­մար։ Նրան ըն­կե­րակ­ցել է իր նախ­կին հրա­մա­նա­տա­րի թիկ­նա­պահ բու­ժա­կը,որը նույն բու­ժա­րա­նի իր գոր­ծըն­կեր թուրք բժիշկ­նե­րի թե­լադ­րան­քով Երզն­կա­յի ճա­նա­պար­հին սպա­նել է 28 տա­րե­կան բժշկին։ Ոճիրն իրա­կա­նաց­նե­լուց հե­տո ու­ղեկ­ցոր­դը սպան­ված բժշկի մոտ եղած 30 ոս­կին գրպա­նել է, իսկ ժա­մա­ցույցն ու ատր­ճա­նա­կը վե­րա­դար­ձին տվել զո­րա­բաժ­նի բու­ժա­րա­նի բժշկապե­տին։ Ըստ բժիշկ-պատմա­բան Վահ­րամ Թոր­գո­մյա­նի` սպանվել է 1917 թվականին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Թորգոմեան Վահրամ, Թուրք անասնաբուժական վարժարանին հայ դասա խօսները, Տօքթ. Մինաս Պէյ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Սահակյան Լիլիկ, Ոճրագործները չխնայեցին նույնիսկ մարդ ու կյանք ը փրկողներին, «Առող­ջա­պա­ հու­թյուն», Երևան, 1965, թ. 4։
  • Հայրապետյան Վանիկ, Էջեր Հայաստանի դեղագոր ծության պատմությունից, Երևան, 1990։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։