Պերիկլիս Ռոդակիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պերիկլիս Ռոդակիս (ծ. 1923 թ.), հույն պատմաբան, գրականագետ, լրագրող։

Քաղաքականության և գրականագիտության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ «Թուրքական ազգայնականությունը, հայերի ցեղասպանությունը և Փոքր Ասիայի հույների ոչնչացումը» (1987) մենագրության մեջ Ռոդակիսը ցուց է տվել հայերի և հույների ճակատագրերի ընդհանրությունը 1919-1922-ի հույն-թուրքական պատերազմի ժամանակ, որի ընթացքում թուրք ջարդարարները կոտորել են Զմյուռնիայի և Փոքր Ասիայի այլ բնակավայրերի բնիկ հույն և հայ բնակչությանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png