Պերիլլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերիլլա (լատին․՝ Labiateae), պատկանում է շրթնածաղիկների ընտանիքին։ Հայրենիքը Չինաստանն է, Պերիլլան (P.nankinensis Hort.) միամյա բույս է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրությունը հասնում է կարճահասակինը (P.n. macropyllacompacta)` 40-ից 50 սմ, բարձրերինը (P.n artopurpureis lacinatis)` 60-ից 80 սմ։ Շնորհիվ իր մուգ սևին տվող, փայլուն ծոպերիզավոր տերևների, օգտագործվում է ծաղկային խմբավորումներում և եզրագծեր պատրաստելու համար։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակության համար անհրաժեշտ է ընտրել արևոտ հողամասեր, չնայած վատ չի զգում նաև կիսաստվերում, միայն թե այս դեպքում զգալիորեն կորցնում է իր գեղատեսիլ, մուգ գունավորումը։ Խիտ սաղարթ ստանալու նպատակով անհրաժե՛շտ է ծայրատում կատարել։ Լավ է աճում սննդանյութերով հարուստ հողում։ Խոնավության նկատմամբ պահանջկոտ չէ։ Բազմանում է սերմերով։ Ցանկը կատարվում է ջերմատներում ապրիլի սկզբին՝ ցանկարկղերի մեջ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lavandula

Xenopoma

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան