Պիեռ Հեփես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պետրոս Սիմոնյանից)
Պիեռ Հեփես
Ծնվել է1876
Մահացել էանհայտ
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ

Պիեռ Հեփես (ծնված որպես՝ Պետրոս Սիմոնյան, 1876-անհայտ), հայ պատմաբան, հասարակական գործիչ։

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայր Զմյուռնիայում։ 1922 թվականին, Զմյուռնիայի աղետի հետևանքով ապաստանել է Ֆրանսիայում։ 1934 թվականին հիմնել է «Զմյուռնիո և շրջաններու հայրենակցական վերաշինաց միությունը»՝ խորհրդային Հայաստանում Նոր Զմյուռնիա ավանը կառուցելու նպատակով։

Հեղինակն է «Հայկական Զմյուռնիա» (1936) հուշամատյանի, որտեղ պատմում է Զմյուռնիայի հայկական գաղութի կազմավորման, կրոնական և մշակութային հաստատությունների, գործիչների մասին։ «Մեծ երեկույթի» վերջին պարահանդեսը կամ «Տիեզերական հանրապետությունը» (1955, ֆրանսիա) աշխատության մեջ մեծ տեղ է հատկացրել հայերի ցեղասպանության դրդապատճառների, մասոնականության, թուրքացած հրեա «դյոնմեների» (հավատափոխներ) դերի վերլուծությանը։ Գիրքը 1990 թվականին լույս է տեսել արաբերեն թարգմանությամբ՝ «Սիոնիզմը և նահատակ ժողովուրդները» վերնագրով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Le Demier Bat du "Grand Sotr" ou la "Rapulique Unrversel de fan un A deux mille,
  • Atude sodologique politique el historique, Beyrouth, 1955
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։