Պետրոս Պետրոսյան (ծանրամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս Պետրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝նոյեմբերի 28, 2002(2002-11-28) (21 տարեկան)

Պետրոս Պետրոսյան (նոյեմբերի 28, 2002(2002-11-28)), հայ ծանրամարտիկ, 2023 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում (Էյլա, Իսրայել) Պետրոս Պետրոսյանը մինչև 102 կգ քաշային կարգում երկամարտի 311 կգ արդյունքով դարձել է երրորդ մրցանակակիր[1]։

2021 թվականին Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 102 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 349 կգ արդյունքով նա նվաճել է բրոնզե մեդալ[2]։

2022 թվականի աշխարհի պատանեկան առաջնությունում (Հերակլիոն, Հունաստան) նա 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր[3]։

Նույն թվականին նա նվաճել է նաև Եվրոպայի պատանեկան առաջնության (Դուրես, Ալբանիա) արծաթե մեդալը[4][5]։

2023 թվականի ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մինչև 109 կգ քաշային կարգում երկու վարժությունների հանրագումարում երկամարտի 379 կգ արդյունքով Պետրոսը նվաճել է բրոնզե մեդալ։ Հրում վարժությունում 214 կգ արդյունքով նա դարձել է արծաթե մեդալակիր[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի առաջնություն
Արդյունք Քաշային կարգ Տարի Անցկացման վայրը Պոկում Հրում Երկամարտ
 Բրոնզ մինչև 109 կգ 2023 Երևան, Հայաստան 165.0 214.0 379.0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2468. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2654. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  3. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2619. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. iwrp.net https://iwrp.net/component/cwyniki/?view=contest&id_zawody=2646. Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. Մ20 ԵԱ. Պետրոս Պետրոսյանը՝ փոխչեմպիոն
  6. Անբացատրելի զգացողություններ են, շնորհակալ ենք աջակցության համար. Պետրոս Պետրոսյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]