Պետրոս-Պողոս եկեղեցի (Սևերոուրալսկ)
| Պետրոս-Պողոս եկեղեցի | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | եկեղեցի և ճարտարապետական հուշարձան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Սևերոուրալսկ |
| Դավանանք | ուղղափառություն |
| Թեմ | Եկատերինբուրգի եպիսկոպոսություն |
| Հիմնական ամսաթվերը | 1768 |
| Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
| Ճարտարապետական ոճ | բարոկկո |
| Հիմնադրված | 1768 |
![]() | |
![]() | |
Պետրոս-Պողոս եկեղեցի (ռուս.՝ Церковь святых апостолов Петра и Павла), ուղղափառ եկեղեցի Սվերդլովսկի մարզի Սևերոուրալսկ քաղաքում, դաշնային նշանակության հուշարձան[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1767 թվականին Կոլոնգա գետի ձախ ափին, ուրալցի հանքարդյունաբերող Մաքսիմ Պոխոդյաշինի միջոցներով և Տոբոլսկի մետրոպոլիտ Պավելի օրհնությամբ դրվեցին Սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների անվան քարե եկեղեցու հիմքերը։
Պոխոդյաշինի մահվան պատճառով եկեղեցու շինարարությունը ձգձգվեց 30 տարի։ Ներքնահարկը պատրաստ էր 1787 թվականին և օծվեց Սուրբ Ասվածամոր Կազանի սրբապատկերի պատվին, իսկ վերնահարկն օծվեց 1798 թվականին (սուրբ Պողոս և Պետրոս առաքյալների պատվին)։ Եկեղեցու ընդհանուր բարձրությունը կազմում է 57,5 մ, երկարությունը՝ 37,81 մ, լայնությունը՝ 12,25 մ։
Տաճարը համարվում է 19-րդ դարի ուրալյան բարոկկոյի և դասական գավառականության համադրության օրինակ։ Կամարակալների արտաքին հարդարման տարրերը իրականացվել են հատուկ ձևավորված աղյուսով։ Եռաստիճան զանգակատունը կառուցված է դասական ռուսական ոճով և բաղկացած է ոչ վառ արտահայտված տարրերից, չորս հիմքերի վրա գտնվող ութանկյունից։
Եկեղեցին գործել է մինչև 1929 թվականի գարունը, երբ վայր գցվեց գլխավոր զանգը, իսկ սպասքն ու սրբապատկերները բռնագրավվեցին դուրս հանվեցին և անդառնալիորեն կորան։ Եկեղեցու փակվելուց հետո առաջին 20 տարիների ընթացքում ավերվեցին գեղարվեստորեն ձուլված չուգունե ցանկապատը, քահանաների գերեզմանները և ամբողջովին ավերվեց եկեղեցու ներքին հարդարանքը։
ՌՍՖՍՀ Նախարարների Խորհրդի 1960 թվականի օգոստոսի 31-ի № 1327 որոշմամբ Պողոս -Պետրոսի եկեղեցին ընդգրկվեց մշակութային հուշարձանների ցանկի մեջ։
Ժողովրդական դեպուտատների քաղաքային գործադիր կոմիտեի 1988 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ եկեղեցու շենքը հանձնվեց ուղղափառ համայնքին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
- ↑ Храм Петра и Павла в Североуральске

