Պետրոպոլիսյան հաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոպոլիսյան հաշտություն
Stielers Handatlas 1891 89.jpg
Հարավային Ամերիկայի քարտեզը մինչև Պետրոպոլիսի հաշտությունը (բոլիվիայի սահմանը գտնվում է նշանակիորեն հյուսիս)
Ստորագրվել է
— վայր
1903 թ. նոյեմբերի 17
Պետրոպոլիս, Բրազիլիա
Կողմեր Բոլիվիա Բոլիվիա

Բրազիլիա Բրազիլիա

Wikisource-logo.svg Վիքիդարան պարունակում է տեքստը.
pt:Tratado de Petrópolis

Պետրոպոլիսյան հաշտություն, 1903 թվականի նոյեմբերի 17-ին կնքված պայմանագիր Բոլիվիայի և Բրազիլիայի միջև, որով ավարտվեց Ակրիի պատերազմը և վերջ դրվեց պաշտոնապես չճանաչված Ակրիի հանրապետությանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակրիի հանրապետությունը ճանաչվել է 1899 թվականի մայիսի 1-ին Լուիս Գալվես Ռոդրիգես դե Արիասի կողմից։ Նրա տարածքը ընդգրկել է Բոլիվիայի և Պերուի որոշ մասեր, սակայն բնակչությունը գործնականում եղել է միայն Բրազիլիայի կաուչուկ հավաքողներ։ Դրա պատճառն այն է, որ, այս տարածքների վրա վերահսկողություն սահմանելով, Բոլիվիան Ակրայում հիմնել է Պուերտո-Ալոնսո (այժմ՝ Պորտու Ակրի) քաղաքը։ 1901 թվականին Բոլիվիան վաճառում է Ակրիի կոնցեսիան ամերիկյան ներդրողներին (The Bolivian Syndicate of New York), որոնք խթանեցին կաուչուկագործության զարգացմանը սպասվող կաուչուկի բումի ժամանակ։ Ամերիկացիներն այդ կերպ նաև ազատված էին հարկերի վճարումից։ Տեղի կաուչուկ հավաքող բրազիլիացիները իրենց համարում էին իրենց օրենքներով սահմանափակված և այդ պատճառով ապստամբեցին ղեկավար բրազիլացի սպա Ժոզե Պլասիդո դե Կաստրոյի դեմ։ Այս պայքարի արդյունքում նորից հռչակվեց և վերականգնվեց անկախ Ակրիի հանրապետությունը։

Ակրիի անկախության հռչակումից հետո Բոլիվիան և Բրազիլիան պայմանավորվեցին տարածքների փոխանակության շուրջ։ Բրազիլիային անցավ այն տարածաշրջան, որը գտնվում է նրա այժմյան սահմանագծին՝ Ակրիի նահանգ։ Բոլիվիային փոխանցեց իր տարածքից 3000 կմ², որը գտնվում է Մադեյրա և Աբունյա գետերի միջև։ Պետրոպոլիսի համաձայնությունը նաև նախատեսում էր վճարել Բոլիվիային 2 միլիոն ֆունտ ստերլինգ և բրազիլիացիների երկաթուղու բնակեցված ճանապարհը կառուցում բրազիլական Գուաժարա-Միրին սահմանապահ քաղաքից մինչև բրազիլական Ռիբելարտա քաղաք։ Սակայն այդ ճանապարհը այդպես էլ չկառուցվեց։ Այս համաձայնությունը նաև ներառում էր այն կետը, որով կարգավորվելու էին նաև բրազիլա-պերուական վիճելի սահմանային տարածքների հարցերը։ 1909 թվականին Արգենտինայի միջնորդությամբ այս պետությունների միջև Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին բանակցությունները, ըստ որի Պետրոպոլիսյան համաձայնությամբ Պերուն ստացավ 39.000 կմ² բրազիլական տարածք։ Ամերիկյան սինդիկատին (կապիտալիստական խոշոր միավորում) տրվեց 110 հազար ֆունտ ստերլինգ արժեքով փոխհատուցում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]